Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառնալիքով վտարված «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության տնօրենը Հայաստանում է (Տեսանյութ)

Օգոստոս 28,2013 15:48

Հայաստանից երկուսուկես տարի առաջ անհետացել է խոշոր հարկատու կազմակերպության գլխավոր տնօրենը: Որեւէ մեկը չի իմացել, թե ինչպես է դա տեղի ունեցել կամ ինչ է պատահել նրա եւ նրա տիկնոջ հետ:

Aravot.am-ը տեղեկացրել էր, որ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերության տնօրեն, ԱՄՆ քաղաքացիներ Ռոբերտ Էնթնի Ֆալետտայի եւ նրա կնոջ, նույն ընկերության աշխատակից Ֆարիդա Ֆարիտովի Ֆալետտայի գործով:

Ռոբերտ Ֆալետտան տիկնոջ հետ երկուսուկես տարի հետո Հայաստան է եկել՝ կապված այդ գործի հետ:

2011թ. հունվարի 25-ին ընկերության տնօրենի աշխատասենյակ են մտել Ռիկ Հաուզի ներկայացուցիչները, որոնք ընկերությունում պաշտոն չէին զբաղեցնում: Նրանք, ինչպես մեր զրույցի ժամանակ ասաց հնարավոր տուժող գլխավոր տնօրենը, չեն թույլատրել, որպեսզի Ֆալետաները աշխատասենյակից որեւէ փաստաթուղթ վերցնեն, օգտվեն հեռախոսներից, պահանջել են հեռանալ Կապանից:

Նրանք ամուսիններին փոխադրում են Երեւան, ասելով, թե տրվում է մեկ օր ժամանակ՝ Հայաստանից հեռանալու համար: Ֆալետաներին են տրամադրվում օդանավակայանի տոմսերն անգամ, որոնք նախապես գնվել էին:

Մեր զրուցակիցն ասում է, որ ներկայիս գործադիր տնօրեն Հրաչ Ջաբրայանի եղբայրն էր հսկում իրենց, իսկ աշխատասենյակ մտածներն էլ Հրաչն ու Կանադայի մեկ այլ քաղաքացի՝ Ռիկ Հաուզն էին: Ամուսիններին վտարելուց հետո Հրաչ Ջաբրայանը դարձավ գլխավոր տնօրեն , իսկ նրա եղբայրը զբաղվում է ընկերության մատակարարման հարցերով, մի բան, որ, ըստ պրն Ֆալետտայի՝ իրենց իսկ կանոնադրությամբ իրավունք չունեին:

Ամուսիններին տրվում է գլխավոր օպերացիոն տնօրեն Ռիկ Հաուզի հետեւյալ վերջնագիր-գրությունը. «Սույն գրությամբ հաստատվում են ս.թ հունվարի 26-ից ուժի մեջ մտած «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության հետ Ձեր աշխատանքային պայմանագրի խզման առնչությամբ մեր միջեւ կայացած քննարկումներն ու ըմբռնումը:

Ակնկալվում է, որ Դուք անմիջապես կհեռանաք տարածքից՝ պրոֆեսիոնալ կեցվածքին համապատասխան, առանց աղմուկ բարձրացնելու, եւ կոնֆլիկտներ ստեղծելու: Ինչպես նաեւ ակնկալվում է խստորեն ապահովել սույն գրության, նաեւ մեր խոսակցության գաղտնիությունը, չհայտնել ընկերության որեւէ աշխատակցի, Կապան համայնքի որեւէ անդամի, ՀՀ կառավարության պաշտոնյաներին: Հիշեցնում ենք, Դուք նման պարտավորվածություն ունեք, համաձայն գաղտնիության պահպանման համաձայնագրի:

Ձեզ կտրամադրվի բավարար ժամանակ Ձեր անձնական իրերը բնակարանից հավաքելու , Ռուսաստան մեկնելու համար: Կտրամադրվի մեքենա՝ Երեւան փոխադրվելու համար, որտեղ կմնաք մեկ գիշեր հյուրանոցում, հաջորդ օրն առավոտյան կմեկնեք Հայաստանից, ընկերության հաշվին:

Դուք պարտավոր եք վերադարձնել բջջային հեռախոսները, համակարգիչներն ու օժանդակ սարքերը, վարկային քարտերը, համակարգչի գաղտնաբառերը, ընկերության փաստաթղթերը»:

Ֆալետաների ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Գրիգորյանի կարծիքով, մենք գործ ունենք ոչ միայն մարդուն ազատությունից, կապի միջոցներից օգտվելու հնարավորությունից զրկելու, այլ մարդկանց ձեռնարկատիրական գործունեությունը զավթելու երեւույթի հետ:

Նա մտավախություն հայտնեց, որ Կապանում գործի նյութերը նախապատրաստելու շրջանում վկաների նկատմամբ հնարավոր են ճնշումներ, քանի որ նրանք դեռ ընկերության աշխատակիցներն են, եւ գիտեն բաներ, որոնք տեսել են եւ կարող են հայտնել:

Նշենք, որ ԱՄՆ-ում հայտնվելուց հետո Ֆալետտաները կապվել են տեղի իրավաբանների հետ, որոնք հայտնել են, թե այդ հարցով կարող են զբաղվել միայն Հայաստանի իրավաբանները:

Ֆալետտաների ներկայացուցիչը դիմել է նաեւ ԱՄՆ դեսպանին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (22)

Պատասխանել

  1. Եթե անգամ ընդունենք, որ այն ինչ ասում են Ֆալետանները` ճիշտ են, ապա զարմանալու բան չկա:
    1.Եթե մարդ ու կին կարող էին աշխատել, ինչու եղբայրենրը չեն կարող?
    2.Եթե իրենք ստորագրել են համաձայնագիր ու հետո խաղտել են ու շարունակում են /հրապարակայնացնելու և այլն/ ով կտա երաշխիք, որ նախկինում էլ ի վնաս ընկերության կանոնակարգի ու անգամ ստանձնած պարտավորությունների կոմբինատին վնաս չեն հասցրել?
    3.Եթե կանոնակարգը ու պարտավորությունները վատն են ինչու են ժամանակին ստորագրել?
    4.Ընկերության բարի համբավը արդեն դարձել է դատկան քննարկման առարկա… ըստ որի Ֆալետան որոշել էր էլեկտրաշոկ կիրառել… ու այդ մարդը հիմա եկել է մարդու իրավունքներից է խոսում?

  2. INFO KAPAN says:

    Ֆալլետտայի կլանի ժամանակ Դուք լավ շփվում էիք նրանց հետ և նաև պաշտպանում էիք նրանց գործողությունները տարբեր ոլորտներում, հիմա մեղադրում եք նրան և պաշտպանում եք ներկա տնօրենին կլանին:

    Հարգելի ընթերցողներ,

    Շատ հետաքրքիր է այս իրավիճակը` մեկը Ֆալլետտան Ամերիկայի քաղաքացի, մյուսը Ջաբրայանը Կանադայի քաղաքացի և նրանք արևմտյան արժեքներ դավանող անձեր են: Պարզվում է, որ իրական արևմտյան արժեքներ կրող մարդիկ Հայաստան չեն գալիս այլ հիմնականում գալիս են ճ կլասի ավանտյուրիստներ:

  3. Աննա says:

    Այսինքն եթե վերադասը գալիս է և իր իսկ նշանակած ենթակային ազատում է աշխատանքից՝ հստակ հիմնավորելով դրա պատճառները, և վերջինս էլ տվյալ պահին ընդունում է իր մեղքերը, դա հանցագործությու՞ն է համարվում: Տարօրինակ է… Եթե այդպես է, ապա թող այդ պահին ՛անմեղ՛ Ֆալետտաները չստորագրեին նշված փաստաթուղթը, համաձայնագիրը, թող այդ ժամանակ իրենց վերադասին հայտնեին իրենց դժգոհությունները: Իսկ լռությունը համաձայնության նշան է…
    Հոլովակում Ֆալետտան ինքն է հաստատում էլեկտրաշոկեր գնելու գաղափարի առկայությունը. կարևոր չէ այդ սարքը ինչպես է կոչվում. թեթև, ծանր թե միջին շոկ առաջացնող գործիք թե սարք, բայց բնույթը նույնն է չէ՞ մնում… Ու նա չի առարկում այդ փաստը: Միայն այդ հանգամանքը լուրջ հիմք է հանդիսանում նրա վերադասի համար Ֆալետտային աշխատանքից ազատելու համար: Իսկ աշխատանքից անսպասելիորեն ազատված պաշտոնյան, եթե նա այլ երկրի քաղաքացի է և Կապանում էր գտնվում միայն իր պաշտոնը զբաղեցնելու համար, ապա տրամաբանական չէ՞ որ պետք է մեկնի քաղաքից: Իսկ միգուցե դրա համար էլ լուրջ հիմքեր կային, օրենքի պաշտպաններ: Սա հայտնի չէ, քանի որ միայն մեկ կողմն է կատարել համաձայնության իր պարտականությունները՝ դրա կետերը չհրապարակելու հետ կապված..
    Լիանա Գրիգորյան, եթե չեմ սխալվում դուք կապանցի եք չէ՞: Մի հարց ձեզ. եթե անգամ ներքին համոզմունք ունենաք, որ Ֆալետտաների ներկայացրած մեղադրանքները անհիմն են, միևնույն է պաշտպանելու՞ եք նրանց ու մեղադրեք Դինոյի վերադասներին,քանի որ ձեր աշխատանքն է դա պահանջում՞…

  4. INFO KAPAN says:

    Կանադական Դանդի փրիշս մեթալս ընկերությունը 2010 թ. վարցել էր Հրաչ Ջաբրայանին, որ նա իր թիմի հետ միասին ուսումնասիրի ներկայիս Դանդի փրիշս մեթալս Կապան ընկերության ներսում տիրող խուճուճ իրավիճակը: Նա ուսումնասիրելով ընկերության ներսում տիրող իրավիճակը կազմեց հաշվետվություն իր կատարած աշխատանքի վերաբերյալ, որտեղ երևում էր, որ ընկերության ներսում առաջացած խնդիրների հիմնական պատճառը Ֆալլետտաններն են:
    Միգուցե Հրաչ Ջաբրայանը ընկերությունում ուսումնասիրության ընթացքում գայթակղվեց մեղրի կարասից և ճանապարհ հարթեց իր և իր եղբայր-բարեկամների համար և կարճ ժամանակում տիրացան գահին և մանցած քաղցրահամև որոշիչ պաշտոններին:

    Ասացվածք կա` Ուրիշի համար փոս փորողը ինքն է հայտնվում փոսում:

    Այսօրվա Դանդի փրիշս մեթալս Կապան ընկերության հանքի բանվորները դրական են հիշում Ֆալլետտայի տնօրինման ժամանակաշրջանը համեմատելով այսօրվա հետ:

    Երկու խնդիր կա Կանադական Դանդի փրիշս մեթալս ընկերության համար.

    1. Կանադական Դանդի փրիշս մեթալս ընկերության համար կարևոր բաց հանքի գործողությունների սկսման կարևորագույն պահին ոնց պիտի լուծվի նախկին տնօրենի և ներկայիս տնօրենի աթոռի պայքարը և ինչպես պիտի այդ թոհուբոհը ազդի Կանադական Դանդի փրիշս մեթալս ընկերության իմիջի վրա:

    2. Ինչ պատասխան պիտի տա ներկայիս տնօրենը Կանադական Դանդի փրիշս մեթալս ընկերության տերերին գլոբալ ծրագրերի ձախողման համար:

  5. ԱՆՆԱ says:

    Ինչ էլ “խեղճ” մարդիկ եք գտել……Վայ ինչ “մեղք” են:
    Ամոթ է, ամոթ: Ֆալետաները մոռացել են երևի իրենց արկածների մասին, տիկինը երևի մոռացել է թե ինչպես էր ղեկավարում ընկերությունը:
    Նման նյութեր հրապարակելով սնունդ եք տալիս որոշ “մարդկանց”, ովքեր կազմ ու պատրաստ սպասում են, որ իրենց հերթական ամպագորգոռ հիմար անհեթեթությունները գրեն:
    Ես ել էմ ուզում նույն հարցը հղել Լիանա Գրիգորյանին՝ “Եթե համոզված լինեք, որ Ֆալետաների ներկայացված մեղադրանքները անհիմն են, շարունակելու եք պաշտպանե՞լ նրանց”

  6. anna says:

    Հարգելիներս, պետք չէ վիճել մի հարցի շուրջ, որի պարզաբանման պարտականությունը դրվել է իրավապահ մարմիների վրա: Ինչ է կատարվել ամուսիների հետ, կպարզի քնությունը, ընդ որում նախաքնության ժամանակ հարցը կլուծվի ոչ թե բամբասանքների մակարդակով, այլ իրավական:

  7. Լևոն Գալստյան says:

    Ծանոթացեք Դինո Գոլդի բարի համբավին…
    https://hetq.am/arm/news/26420/
    https://hetq.am/eng/news/26420/

  8. ԱՆՆԱ says:

    Լևոն Գալստյան հերիք չի զրպարտություններով զբաղվես…….Էդքան որ անհանգստանում ես, մի անգամ Սյունիք գնա ու ծանոթացիր Կապանի կոմբինատի գործունեությանը, թե վախենում ես տեսածս ու ներկայացրածդ իրար չհամապատասխանեն:

  9. ընկերության աշխատակից says:

    Նախ ուղղում մտցնենք, որ Ֆալլետայից հետո տնօրեն դարձավ Իլիյա Գարկովը, երկրորդ եդ նոր հիշեցին, որ իրենք “անհետացել” են այս երկրից, ինչ էլ մի սպառնալիքի ենթարկվող եք գտել: Եթե նրանք իրականում այդքան անմեղ և տուժված լինեին, այդպես հեշտությամբ չէին ստորագրի: Դեռևս ոչինչ չեղած նրանք արդեն խոսում են, որ վկաները կվախենան , իսկ ինչ է իրենք արդեն գիտեն, թե ովքեր պիտի վկայություն տան, որ արդեն նման հայտարարություն են անում՞: Համեմատություն անելուց առաջ, որում դուք նշում եք, որ Ֆալլետայի ժամանակ ավելի լավ էր քանի հիմա, ավելացնեմ ուղղակի համեմատեք ներկա ու նախկին իրավիճակը, եթե հոգով կույր չեք, շատ լավ կտեսնեք տարբերությունը:
    Լևոն Գալստյան , ձեր հղած կայքերում հեղինակները նրանք են, ովքեր հանդիսացել են ընկերության նախկին աշխատակիցներ և նրանք են , ովքեր գաղափար անգամ չունեն ԴՓՄԿ-ի մասին ուղղակի խառնակչություն են անում, Հարգելի Լևոն ավելացրու երրորդ լինկը նշելով “Տուժված և անհետ կորած” ամուսիններին, որպես ԴՓՄԿ-ի հերթական “Զոհ”, ժողովրդի լեզվով ասած օբիժնիկ

  10. INFO KAPAN says:

    Ընկերության աշխատակից լինելով լավ գիտեք, որ Գարգովի տնօրեն նշանակման օրվանից փաստացի ընկերությունը ղեկավարում էր Հրաչ Ջաբրայանը իր բարեկամներով:

    Հնարավոր է, որ Դուք էլ եք վկա, նշեք Ձեր անուն ազգանուբը և կպարզվի թե վկա եք թե ոչ:

    Դուք մինչև Ձեր կյանքի վերջը դժվար թե աշխատեք տվյալ ընկերությունում: Վերջին 10 տարում շատերը եկել ու գնացել են:

    • ընկերության աշխատակից says:

      Գարկովի տնօրինման ժամանակ ամեն ինչ իրա տեղն եկավ, ամեն մեկս զբաղվում էինք մեր գործերով, այս ընտանեկան բիզնես ամուսնիններով էին այստեղ իրականացնում, այդ տիկինն ամեն տեղ ամեն հարցում:Ես իհարկե չեմ պատրաստվում մահկանացուս այստեղ կնքել, բայց ես այստեղ աշխատում եմ դեռևս Գառնիկ Մեխակիչի ժամանակներից և հաստատ կասեմ, որ չենք ունեցել այնպիսի տնօրինություն ինչ ունեցել ենք 2011ից սկսած: Եվ եթե դուրս ել գամ կամ հեռացնեն միևնույն ՝ նրանց նման չեմ լինի: Տեսանյությում այնպես խեղճ են ասում տարան նստացրեցին, վայ վայ վայ, եդ այդքան անզոր էին, թե այդքան թույլ էին: Գոնե մեկն ու մեկդ հիշում եք ամուսինների իշխանության օրոք մի կարգին բան արված լինի Կապան համայնքի համար:
      Լիաննա Գրիգորյան , արդյոք նույն սկզբմունքներով կմոտենաս այս հարցին, եթե իմանաս որ այդ նույն Ֆալլետան չէր ուզում, որ ընկերությունում աշխատած և արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների նկարները փակցրած տեսնել ընկերության ռաջին հարկում՝ մեկնաբանելով որ սա հայկական ընկերություն չէ, նրանց հիշատակի մասին թող իրենց պետությունը հոգ տանի՞, թե հանգիստ կնայես այն հանգամանքին,որ այդ շպարված տիկինը քամահրանքով էր նայում այտեղ բանվորություն անող կանաց: Չնայած չեմ էլ զարմանա եթե եդպես հանգիստ լսում և չեք արձագանքում այն փաստին, որ իրենք ասում են ինչ-ոչ շոկ կիրառելու գաղափարի մասին, այդպիսին է այդ ամուսինների “մարդկային վերաբերմունքը” :
      Չեմ պատրաստվում շարունակել Ձեզ հետ երկխոսություն, ուղղակի անիմաստ կլինի, քանի որ կողմնապահությունը ակնհայտ երևում է

      • Ինժեներ says:

        Ուզում եմ նաև մի բան ասել նրանք ովքեր հիմա պաշտպանում են Հրաչին կամ Իլյային մի ժամանակ ատամներով պաշտպանում եին Ռոբերտ և Ֆարիդա Ֆալետաներին: Խոսքս այն մարդկանց մասինա ովքեր աշխատել են եդ երեքի հետ: Խոսեք ռեալ և Ֆալետաները և Իլյան և Հրաչը մեկը մեկից վատն են: Կրկնում եմ Ֆալետան արտադրական առումներով եղելա ամենալավ տնօրենը: Մարդկային որակներով մարդկային բարձր արժեքներով տնօրենները Դինոյում եղել են Ջօն Սելլար, Մարտուն Հակոբյան, Սուրիկ Գալստյան:

  11. anna says:

    Ժողովուրդ, իսկ ով է լսել Վատրին Ինվեսթմենթ ընկերության մասին:

  12. Ani says:

    INFO Kapan մի գուցե դու նշեշ քո անուն, ազգանունը, և այդ դեպքում նույնպես պարզ կլինի թե ով է թաքնված այդ անվան հետևում, եթե այդքան ազնիվ մտադրություններ ունես և շատ ես մտածում կապանցիներին մասին, հանդես կգայիր քո իրական անունով:

  13. Ինժեներ says:

    Հարգելի Ֆալլետա մի մոռանա քո և կնոջդ արածներդ, ինչքան մարդու եք անհիմն մեղադրանքներով հեռացրել… համենայն դեպս դու ել քո կինն ել մի բան չեք:
    Միաժամանակ ասեմ որ որպես տնօրեն Ֆալլետան Իլյայից ու Հրաչից մի քանի գլուխ բարձր է. Նրա միակ պրոբլեմը Ֆարիդանա:

  14. ԱՆՆԱ says:

    INFO Kapan ես մոտավորապես պատկերացնում եմ, թե ով ես: Ասեմ շատ էժանագին մեթոդ ես ընտրել Դանդիի ղեկավարությանը փնովելու:
    Ինժեներ ջան գրածիցդ էլ երևումա, որ ժամանակին աշխատել ես կոմբինատում, սակայն հետո դուրս ես եկել կամ հանել են: Պետք չի “օբիժնիկի” վարքագիծ դրսևորել:
    Հրաչի և Իլիյայի նման ոչ ոք համայնքի համար գործունեություն չի ծավալել: Գոնե մի մոռացեք:
    Ֆարիդայի դեմքին նայում ես, ոնց որ աշխարհի ամենաանմեղ, ամենախեղճ մարդը լինի նկարում: Մոռացելա, թե ինչ քամահրանքով ու արհամարհանքով էր խոսում հայերի մասին՝ աշխատելով Հայաստանի տարածքում: Թող հիմա իզուր իրենց անմեղ գառների տեղ չդնեն, ժամանակին նույնիսկ արդեն հագուստն էին ասում ինչ կարելի է հագնել, ինչը ոչ: Երևի մոռացել ա հարգարժան տիկինը: Ամոթ է ամոթ:

    • Ինժեներ says:

      Լսիր Աննա ջան ես չգիտեմ ով ես դու, բայց արտահայտություններիդ մեջ չափավոր եղիր. Ես միայն տալիս եմ ռեալ գնահատական, կարդա իմ բոլոր գրածները: Ֆարիդան ու Ռոբերթը իմ աչքի լույսը չեն, կրկնում եմ նրանք ել մի բան չեն, իսկ եդ Իլյան ու Հրաչն ել կարծում եմ իրենց գրպանից չեն ծրագրեր իրականացրել: Իսկ օբիժնիկի վարքագիծ արտահայտությանդ համար երևի թե ներեղություն խնդրես: Իմ համար Իլյա, Հրաչ, Ֆալլետաներ, նույնն են: Պատասխանեմ որ այո աշխատել եմ ու երկար և ազատվել եմ Ռոբերտ Ֆալետտայի հրամանով, Ֆարիդա Ֆալլետայի միջնորդությամբ. Հիմա իմացար իմ կարցիքով թե ով եմ ես: Կարդա ամբողջությամբ գրացներս հետո պատասխանիր, և ավելորդ արտահայտություններց զերծ մնա:

    • Ինժեներ says:

      Ու մի հարց տամ. աշխատել ես արդյոք Ջոն Սելլարի հետ, կամ Մարտուն Հակոբյանի, կամ Սուրիկ Գալստյանի, կամ ել Մայք Սեքստոնի հետ, եթե այո և եթե իրականում անաչառ ես ապա միթե վերջին երեք տնօրեններին կարող ես համեմատել իմ կողմից նշված տնօրենների հետ? Իմ կարցիքով դու պիտի որ Սելլարի հետ աշխատած լինես…
      Հարգանքներով Ինժեներ

    • Ինժեներ says:

      Ու մի բան ել Աննա ջան, եթե ուզում ես ես կարող եմ քեզ հրավիրել մեր Ընկերություն, և դու կտեսնես թե իրականում ինչա նշանակում պլանային առաջադրանքների կատարում, մարդկային վերաբերմունք աշխատողների նկատմամբ, սոցիալական ծրագրերի իրականացում, կարգապահություն և ոչ թե դիկտատուրա, հարգանք և ոչ թե վախի մթնոլորտ…
      Եթե ցանկություն ունենաս ես իմ ծառայողական մեքենան անպայման կտրամադրեմ քեզ մեկ ամբողջ օր…
      Հարգանքներով Ինժեներ

  15. Ինժեներ says:

    Հարգելի Ռուզանա Մինասյան հետաքրքիր հարցազրույց եք ունեցել, բայց իմ կարծիքով մի քանի հարցեր կարելիա ավելացնել
    . Հարգելի Ֆալլետաներ Ձեր ղեկավարման ժամանակ ել վախի մթնոլորտա եղել – կբացատրեիք
    . Մարդիկ հեռացվում էին աշխատանքից անհեթեթ հիմնավորումներով – կբացատրեիք
    . Գործադուլները չէին դադարում – կբացատրեիք

  16. INFO KAPAN says:

    Ամբողջովին համակարծիք եմ ԻՆԺԵՆԵՐԻ գրածների հետ:

  17. Կապանցի says:

    Ցավալի է, բայց փաստ, որ որպես մարդ Ջոն Սելլարն է եղել լավագույն տնօրենը, որի օրոք սակայն Դինո Գոլդ-ում քաոս էր տիրում, ու այդ պղտոր ջրում Դինոյի ներկա և նախկին մենեջերներից շատերը դիզեցին բավականին տպավորիչ ֆինանսներ ու Վաթրին Ինվեսթմենթի նման օֆշորային խաղերով լվացին այդ փողերը:
    Ռոբերտի հիմնական թերությունը եղել է իր կինը, սակայն արտադրության կառավարման ավելի լավ ղեկավար Դինոն հավանաբար այլևս չի ունենա, քանզի նա կարողացավ վնասով աշխատող ընկերությունը դարձնել շահութաբեր և այն էլ բավականին տպավորիչ թվերով: Օբյեկտիվ լինելու համար պետք է նշեմ, որ Ֆարիդան այդ ժամանակ սկսեց մի նոր փողերի լվացման փուլ, որը սակայն երկար չտևեց:
    2011 Գարկովի թիմը մոտ մեկ տարի վայելում էր նրա թողած արտադրության պտուղները, մինչև նորից կարողացան պղտորել ամեն ինչ ու սկսել նոր “ձկնորսություն”: Ներկայումս Դինո Գոլդի տնօրինությունը որքան էլ որ փորձում է իր շուրջ դրական հասարակական կարծիք ձևավորել, ինքն իրեն “արջի ծառայություն” է մատուցում, քանզի փող չստացող հանքափորը ուղղակի կատաղում է, երբ իր աշխատանքին համապատասխան չի վարձատրվում, իսկ իր տնօրենը շոու սարքելով դառնում է կապանյան խոշոր բարերար: Դրական առումով ճանաչելով ներկա մենեջերներից շատերին, երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչու է ընկերության վիճակը գնալով վատանում, սակայն որոշ մարդկանց հետ շփվելուց հետո հասկացա, որ ներկա տնօրենը առանց գիտակցելու գնում է իր նախորդի (Ֆալլետտայի, քանզի Գարկովը երբեք էլ իրական տնօրեն չի եղել) հետքերով, իր ձեռքում կենտրոնացնելով բոլոր որոշումների կայացման իրավասությունը: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031