Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «ՀՀՇ-ին չի ֆինանսավորելու ոչ վարչապետը, ոչ էլ այն մարդը, ով ֆինանսավորում է այլ ընդդիմադիր ուժերին »

Օգոստոս 28,2013 15:11

Այսօր «Հայելի» ակումբում կայացած ասուլիսին պատասխանելով հարցին՝ դուք մասնակցե՞լ եք Արարատ Զուրաբյանի ծնունդին, վարչապետ Տիգրան Սարգսյանը թամադայություն է արել այդ խնջույքին, եւ արդյոք նա՞ է ֆինանսավորում ՀՀՇ-ն, ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Ես Հայաստանում չեմ եղել, եթե լինեի, ապա կլինեի առաջին շարքերում, հաճույքով  կնշեի իմ ընկերոջ 50 ամյակը, կփորձեի ինչ որ ձեւով ուրախություն մտցնել: Մյուս հարցին էլ հարցով պատասխանեմ, վատ՞ է, որ վարչապետը մասնակցել է: Ինձ թվում է դա վերջին տարում վարչապետի ամենահամարձակ քայլերից է եղել: Ես ողջունում եմ, չգիտեմ ովքեր են այնտեղ եղել, բայց կարծում եմ  այդ ծնունդին չեն մասնակցել այն մարդիկ, որոնք Արարատ Զուրաբյանի հետ երկար ճանապարհ են անցել եւ իրենց ընկեր էին համարում, սակայն ինչ-ինչ ներքին հայտարարության պատճառով այդ մարդիկ մի օր Արարատ Զուրաբյանին համարեցին թշնամի: Ես մամուլից գիտեմ, որ վարչապետը մասնակցել է Արարատ Զուրաբյանի ծնունդին, լավ է արել, խմել է նրա կենացը: Եթե ինքը  «Bentley»  նվիրեր Արարատ Զուրաբյանին, ես կդատապարտեի, եթե ֆինանսավորեր այդ խնջույքը, էլի կդատապարտեի, բայց նման բաներ չեն եղել: ՀՀՇ-ին էլ չի ֆինանսավորելու ոչ վարչապետը, ոչ էլ այն մարդը, ով ֆինանսավորում է այլ ընդդիմադիր ուժերին»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031