shamshyan.com . Այսօր՝ օգոստոսի 28-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայում մի քանի «գոլդ» համարանիշներով արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաների վարորդներ իրենց տրանսպորտային միջոցները կայանել են չթույլատրելի հատվածում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ աշխատակիցները վարչական պատասխանատվության ենթարկեցին խախտում կատարած վարորդներին, ովքեր ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի աշխատակիցներն էին, իսկ նշված տրանսպորտային միջոցները սպասարկում են Ս. Ալեքսանյանին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում