Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկ Մինասյան. «Այսօր բանակի անունը շահարկվում է տարբեր կերպ»

Օգոստոս 28,2013 14:59

Սեպտեմբերի 4-ից կմեկնարկի ՀՀ պաշտպանության նախարարության և «Երիտասարդ առաջնորդների դպրոցի» նախաձեռնած «Մարտական պատրաստության ակումբ» ծրագիրը:

Ինչպես ներկայացրին «Երիտասարդ առաջնորդների դպրոցի» սաներ` Րաֆֆի Գևորգյանը և Հայկ Մինասյանը, ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում տարածել մարտական զենքի գործածության հմտությունները և առողջ ապրելակերպի մշակույթը:

«Նախագծում ընդգրկված երիտասարդները հնարավորություն կստանան մեկամսյա դասընթացների ընթացքում ծանոթանալ կրակային պատրաստության, մարտավարական պատրաստության, առաջին բուժօգնության հմտություններին, ինչպես նաև կծանոթանան զինված ուժերի առօրյային: Ծրագրի ավարտին ակնկալվում է կազմակերպել հայրենաճանաչողական արշավ, որը կուղեկցվի փորձնական մարտով, սթրայքբոլի զենքերի միջոցով: Արդեն ունենք բազմաթիվ դիմումներ, հարյուրավոր դիմումներ, սակայն ընտրելու ենք 30 երիտասարդների, որոնք հասարակական դաշտում ակտիվ երիտասարդներ են: Ընտրությունը շատ-շատ բարդ է»,- հավելում է Րաֆֆի Գևորգյանը:

«Դասընթացները անվճար են: Ծրագրի առավելություններից մեկն այն է, որ այն ոչ մի նյութական կողմ չունի: Մասնակիցների խնդիրը լինելու է միայն այն, որ անձնվիրաբար մասնակցեն և այդ տեղեկատվությունը հնարավորինս մարսելը: ՊՆ-ի կողմից ստանում ենք միայն նյութատեխնիկական և մասնագիտական աջակցություն»,- ասաց Հայկ Մինասյանը:

Ծրագրին կարող են մասնակցել 18-30 տարեկան երիտասարդներ անկախ սեռից: Նախապատվությունը տրվում է բանակում չծառայած տղաներին:

«Աղջիկների կողմից ակտիվությունը շատ ավելի մեծ է քան տղաների: Աղջիկ դիմորդները ավելի շատ են, սակայն ՊՆ-ի պահանջն էր, որ տղաները ավելի շատ լինեն»,- նշում է Հայկ Մինասյանը:

«Նախնական բանակցություններ են ընթանում. հանրապետությունում առաջատար քաղաքագետների կողմից կլինեն դասախոսություններ:

Հաշվի ենք առել այն հանգամանքը, որ այսօր բանակի անունը շահարկվում է տարբեր կերպ՝ թե′ դրական, թե′ բացասական առումով: Մենք ընդամենը սա ընկալում ենք որպես երկրի քաղաքացիներ, որպես հայ երիտասարդներ ընդամենը ցանկանում ենք ինչ-որ կերպ մեր լուման ներդնել, շատ կոպիտ չհնչի` մեր երկիրը մի փոքր ավելի լավը դարձնելու համար, տվյալ դեպքում դա առնչվում է բանակի հետ»,- ասաց Հայկ Մինասյանը:

Հ. Մինասյանը նաև նշեց, որ բոլոր մասնագետները (մարտական պատրաստության, առաջին բուժօգնության, կրակային պատրաստության) տրամադրվելու են ՊՆ-ի կողմից: Պարապմունքներն անց են կացվելու նախարարության հսկողության տակ գտնվող զորավարժարաններում: Դասընթացները ներառելու են նաև տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ ծանոթացում:

Ինչպես հայտնեց Րաֆֆի Գևորգյանը` շուրջ մեկ ամիս է` կատարվում են նախապատրաստական աշխատանքներ, ընդունելություն: Ծրագրի աջակիցներն են Մովսես Գորգիսյանի անվան Սթրայքբոլի հայկական ֆեդերացիան և Ամերիկայի հայկական համագումարը: Ծրագիրը շարունակական բնույթ է կրելու:

Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031