Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսիստները հավատում են փոխնախարարի խոստումներին եւ էլ չեն բողոքում

Օգոստոս 28,2013 14:46

Վարորդների իրավունքների պաշտպան, «Քաղաքացիական դիրքորոշում» հ/կ նախագահ Գեւորգ Դոստուրյանը երեկ հանդիպել է տրանսպորտի եւ կապի փոխնախարարին, նրան վստահեցրել են` առաջիկա երկու ամիսներին տաքսիստների խնդիրները լուծվելու են:

«Բողոքում էինք անօրինական տաքսիների գրդոնի ահավոր չափերից, ասացինք՝ այս պատճառով ենք նախատեսել առաջիկայում ակցիա կազմակերպել: Փոխնախարարն ընդունեց, որ անօրինական տաքսիների թիվը մեծացել է, ասաց կապված է մի բանի հետ, որ վերահսկողությունը լավ մակարդակով չի կատարվում: Նա նաեւ ասաց, որ ամեն ինչ կանեն, որ սեպտեմբերին ընդունվի լիցենզավորման նոր կարգի մասին օրենսդրական նախաձեռնությունը, ասաց` երկու ամիս հետո անօրինական տաքսիների հարցը կվերանա: Ասաց` իրենք էլ են անհանգստացած, ընդունում են, որ այդ խնդիրը կա եւ հետեւողական կաշխատեն»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում պատմեց պարոն Դոստուրյանը:

Պարոն Դոստուրյանի ղեկավարած տաքսիստների շարժումը էլ չի պահանջում դեղին համարանիշի վրա ծախսած գումարների փոխհատուցում. «Մարդիկ ասում են` հավասարություն լինի, դաշտը գոնե 95 տոկոսով օրինականացվի, պատրաստ ենք մոռանալ նույնիսկ էս 17 հազար դրամը»:

Ներկայումս տաքսի սպասարկման ոլորտում, ըստ պարոն Դոստուրյանի, 8000 անօրինական տաքսի ծառայություն կա, նույնքանն էլ` օրինական:

Պարոն Դոստուրյանի խոսքերով, դաշտը վերահսկելու է տրանսպորտի տեսչությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031