Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենք, երևի, շատերի «պապաներին» են նեղացրել. Հ. Նավասարդյանը հերքում է, թե իր որդին կարող էր ակտիվիստների ծեծին մասնակից լինել

Օգոստոս 28,2013 14:23

Օգոստոսի 24-ի գիշերը ակտիվիստներ Միհրան Մարգարյանին և Բաբկեն Տեր-Գրիգորյանին ծեծի ենթարկելու փաստով Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին ուղղված ակնարկները (որ ծեծը հրահրված է նրանց որդիների կամ ազգականների կողմից ) Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը համարում է անհիմն: Այն նկատառմամբ, որ ծեծողներն ասել էին՝ «մեր հերերի՞ն եք ուզում բան արած լինեք»։ «Ես չեմ հասկանում՝ «պապաներին» ասելով ինչո՞ւ ինձ նկատի ունեք: Կարծում եմ, որ իրենք շատերի պապաներին են երևի նեղացրել, դրա համար են պապաների անունից խոսում»,- Tert.am-ին ասել է Հենրիկ Նավասարդյանը՝ նշելով, որ միայն գիտի, որ իր տղաները «նման արարքներով չեն զբաղվում»:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան նաև առաջարկել է. «Եթե իրենք փաստեր ունեն, որ իմ տղան է, թող փաստերով դիմեն դատարան: Ասեմ, որ յուրաքանչյուր նման ակտիվիստի ձեռքին չորս հատ ապարատ կա, թող նկարեն, տանեն ցույց տան»։

Ի պատասխան հարցի էլ, թե հնարավոր համարու՞մ է, որ երրորդ կողմն է փորձել իրար խառնել խաղաթղթերը, Հենրիկ Նավասարդյանն ասել է. «Ես ի՞նչ կարող եմ ասել, և երկրորդը՝ ինչու՞ եք նորից ինձ շեշտադրում: Նույն ակտիվիստները հարյուրավոր ոստիկանների հետ են վիճաբանել, կոպեկները հարյուրավոր մարդկանց վրա են շպրտել…»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031