Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպան. «Օպերլիազորներին դատում են՝ ցույց տալու համար, թե տեսեք, ոստիկաններին էլ ենք դատում»

Օգոստոս 28,2013 13:52

Այսօր «Հայացք» ակումբում ոստիկանության օպերլիազորներ Արտակ Բարսեղյանի եւ Խաչիկ Բախբուդարյանի պաշտպաններ Լիպարիտ Սիմոնյանը եւ Արայիկ Ալվանդյանը խոսեցին Արտակ Բարսեղյանի եւ Խաչիկ Բախբուդարյանի դեմ ակնհայտ անհիմն առաջադրված մեղադրանքից, ինչը, ըստ նրանց, չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին:

Սիմոնյանի խոսքով` Արտակը եւ Խաչիկը աշխատել են որպես օպերլիազորներ եւ բերման են ենթարկել գողության մեջ կասկածվող անձանց, նրանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնական կեղծիք կատարելու եւ լիազորություններից անցնելու համար: Այս գործի շրջանակներում հարցաքննված բոլոր անձինք հաստատեցին, որ դեպքը տեղի է ունեցել 2012 թվականի հոկտեմբերի չորսին:

Սիմոնյանը համեմատելով Կոմիտաս 5 հասցեում տիրող իրավիճակում ոստիկանների գործողություններն իր պաշտպանյալների գործողությունների հետ` նշեց. «Պետությունը իրենց բարեհաճ ոստիկանության գործողությունները դիտում է իրավաչափ, իսկ իմ պաշտպանյալներինը` ոչ իրավաչափ»:

Ալվանդյանն էլ ավելացրեց, որ այսօր դատապարտում են երկու երիտասարդի, որոնք լավագույն աշխատողներն են եղել, սակայն իրենց՝ օրենքով սահմանված լիազորության շրջանակներում իրականացրած գործողությունների արդյունքում գտնվում են մեկուսարանում:

Սիմոնյանի խոսքով, այսօր հավատում են յոթ անգամ դատապարտված հանցագործին, եւ ոչ թե ոստիկանին, ցույց տալու համար, թե`«Տեսեք, մենք ոստիկաններին էլ ենք դատում»:

Պաշտպանները նշեցին, որ այս գործով իրենք դիմել են մինչեւ վճռաբեկ դատարան՝ կալանքը գրավով փոխարինելու համար, սակայն միայն մերժումներ են ստացել:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031