Անգլիական «Լարքհոլ Ատլետիկ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ուեյն Թորնը կոմայից անմիջապես դուրս է եկել, երբ իր թիմը նոր մրցաշրջանի մեկնարկային խաղում կամային հաղթանակ են տարել:
Բժշկի խորհրդով Թորնի հարազատները հիվանդանոցի պալատում նրա կողքին բարձրաձայն քննարկել են այդ հանդիպման ընթացքը: Եվ երբ ասել են խաղի վերջնական հաշիվը, մարզիչն անմիջապես բացել է աչքերը: Առաջին բանը, որ Թորնը արել է «արթնանալուց» հետո, շնորհակալություն է հայտնել իր թիմի երկրպագուներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ