Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պահանջում եմ Լիսկային առնվազն երեք տիպի գործողության համար մեղադրանք առաջադրել եւ կալանավորել». Էմիլ Բուդաղյան

Օգոստոս 28,2013 13:21

Զինդատախազի տեղակալ Արտակ Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում պատասխանել է Բուդաղյանների պաշտպանի` զինդատախազության հասցեին հնչեցրած մեղադրանքներին ու մի շարք հայտարարություններ արել, որոնք հիասթափեցրել ու բարկացրել են Էմիլ Բուդաղյանին:  Նա ԳԱԼԱ-ի հետ զրույցում իր խոսքը հղեց զինդատախազին` պահանջելով անհապաղ մեղադրանք առաջադրել եւ կալանավորել Սուրեն Խաչատրյանին:
«Լիսկային պետք է մեղադրանք առաջադրել եւ կալանավորել առնվազն երեք գործողությունների համար:Դրա համար հստակ հիմքեր կան՝ երեք հիմքեր: Դրանք են՝ առաջինը, որ մեքենայում խփել են Ավոյին, մարդ են սպանել, երկրորդ՝ իրա (ի նկատի ունի Սուրիկ Խաչատրյանին` Ք. Մ.) զենքը ի՞նչ գործ ունի ուրիշի մոտ, եթե իրա զենքն է, ի՞նչ իրավունքով է տալիս ուրիշի, ինչի՞ է ուրիշը գործածում: Եւ երրորդ՝ ինքնաշեն զենքի մասով: Ինքնաշեն զենքը ո՞նց կարա օրինականացնի: Նման բան չի կարող լինել: Հիմա զինդատախազությունը հայտարարել է, որ ինքնաշեն զենք չկա, բայց մենք նախաքննության ընթացքում՝քննիչի հետ խոսելու ժամանակ ենք ծանոթացել այդ փաստին, որ ինքնաշեն զենք են գործածել»,-ասաց Էմիլ Բուդաղյանը:
Նա պահանջեց, որ անհապաղ միջոցներ ձեռնարկվեն նշված փաստերի հետքերով:
«Լիսկային պիտի մեղադրանք առաջադրեն եւ կալանավորեն, կարա՞ք ինձ ասեք՝ ինչու նրան չեն ձերբակալում…»: Ինչ մնում է զինդատախազի տեղակալի հայտարարությանը, թե պատշգամբ չի եղել Սուրեն Խաչատրյանի տանը, Է. Բուդաղյանը արձագանքեց.
«Մենք ՊՆ-ի տեսանյութում` օրիգինալ տեսանյութում ենք տեսել, որ գնդակը խփում է գետնին, թռնում է վերեւ, դա նշանակում է` բարձր տեղից են կրակում, իրանց վիդեո կադրերն ենք մենք նայել՝ օրիգինալը, այսինքն` բարձր տեղից կրակող է եղել, իսկ բարձր տեղից ո՞վ է եղել՝ միայն նա է եղել (ի նկատի ունի Ս. Խաչատրյանին` Ք. Մ.): Գնդակը կրծքավանդակի վերեւի մասից մտել է, այսինքն` Ավետիքը կամ պիտի պառկած լինի, պառկած տեղում պիտի կրակեն, կամ էլ բարձրից պիտի կրակեն, չէ՞: Այնպես բան է, որ չես կարող հերքել: Կամ որ ասում են` չորս գնդակ է խփել…
Ասել են մթոմ մենք չենք ներկայացել քննության, բայց չէ՞ որ Արտակին քննել են, հետո իրանց մոտ Արտակի ջերմությունը բարձրացել է 38 աստիճան եւ ուղարկել են Սիսիանի հոսպիտալ, թե չէ հայտարարություններ անելով հո չի:
Առերեսման համար ես կարծել եմ, թե պիտի գան Գորիս, Գորիսում անեն, իսկ Արտակը գնացել է առերեսման: Նա գնացել է, որ առերեսում անեն, բայց ասել են՝ մենք դրա համար չենք կանչել քեզ, կանչել ենք բժշկական փորձաքննության հետ կապված հարցերի համար»:

Քրիստինա  Մկրտչյան 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031