Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Կա չափազանց ուժեղ իշխանություն եւ չափազանց թույլ ընդդիմություն»

Օգոստոս 28,2013 13:10

 «Այսօր մի վիճակ է տիրում, որը մենք պայմանականորեն անվանում ենք կյանք: Ես դա արտակարգ չեմ համարում: Պետք է լինեն քաղաքական ուժեր, որոնց ձայնը ընկալելի ու լսելի կլինի, իսկ այս պահին դա չեմ տեսնում ու դրա փոխարեն զարգացում է ապրում քաղաքացիական շարժումը: Ես ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել, որ կա այդպիսի շարժում, դա ողջունելի է: Քաղաքական ուժերի պասիվությունը պայմանավորված է եղել քաղաքացիական հասարակության ակտիվությամբ»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Բոստանջյանը մտածում է, որ այս քաղաքացիական շարժումները կազմակերպված չեն կարող լինել, եւ ըստ նրա` դրա անհրաժեշտությունը չկա ՀՀ-ում. «Հասկանալի է, որ կա չափազանց ուժեղ իշխանություն եւ չափազանց թույլ ընդդիմություն: Ընդդիմություն կոչեցյալը չի կարողանում արտահայտել մարդկանց խնդիրները»:

Ինչ վերաբերում է մեր երկրում զարգացող քաղաքացիական շարժումներին, ապա Բոստանջյանը կարծում է, որ ընդհանրապես քաղաքացիական շարժման սաղմերը, որոնք մտնում են մեր իրականություն եւ որոնց կրողները երիտասարդներ են` նրանք այլեւս չեն համակերպվելու ոչ ցանկալի երեւույթների հետ: «Այն ինչ սկսել է, կանգ չի առնելու, դա շարունակական է»,- հավելեց նա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Կա չափազանց տգետ ու դրանով իսկ լկտի իշխանություն և իր լծակնեը դեռ ոչ էֆֆեկտիվ օգտագործող ըննդիմություն:

  2. Maxim says:

    Ոշադիր հետեվելով այս տնտեսագետին, համոզված եմ, որ խելքի տեսակետից ոչնչով չի զիչում
    գործող վարչապետին: Ընդհամենը մի քանի նախադասության մեջ, նույնքան իրար հակասող մտքեր
    է արտահայտում, կարծես՝ թարս աճած խիյար լինի:
    Իսկ երիտասարդությունը, թեկուզ փոքր ուժերով մինչև տարվա վերջ սրբելու և ախպանոց է թափելու
    այս նեխած, փթած համակարգը, որի գարշահոտը տարածված է ողջ երկրով մեկ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031