Այսօր հրավիրած ասուլիսում Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի փաստաբանները քննարկում էին համացանցում հայտնված տեսանյութը:
Aravot.am-ը փաստաբաններից հետաքրքրվեց՝ Դուք տարբերակ ունե՞ք, Ձեր վարկածով ի՞նչ ճանապարհով այն հայտնվեց համացանցում: Հիշեցնենք, որ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը քննչական մարմիններին էր ակնարկում՝ ասելով, որ դեպքից մի քանի ժամ անց այն առգրավվել եւ փաթեթավորվել է:
Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանն ունի իր տարբերակը. «Ո՞ւմ սեփականությունն է տեսաժապավենը, նկարահանման սարքը՝ Սուրիկ Խաչատրյանի: Ենթադրություն կարող եմ անել, որ այն կարող էր հասնել նրանց Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներից մեկի կողմից: Բայց դա արջի ծառայություն է եղել Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին: Ես ուղղակի կծեծեի նրան, դա արջի ծառայություն է»:
Ռուբեն Սահակյանը վստահեցնում է, որ մինչեւ տեսանյութն առգրավվելը բավականին ժամ է անցել եւ այն կարող էին Սուրիկ Խաչատրյանի հարազատները վերցնեին եւ հետո տարածեին համացանցում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ