Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «ՀՀ ոստիկանությունը զբաղված է մարդկանց քաշքշելով»

Օգոստոս 28,2013 12:59

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանն ասաց, որ այսօր քաղաքացիական շարժում ասենք, թե ըմբոստություն՝ դրական է, որովհետեւ ժողովրդի մի մասը կարողանում է իր շահերը առաջ տանել. «Թեկուզ մի փոքր լկտիություն վերացնել. սա նաեւ կարելի է համարել հակակոռուպցիոն շարժում: Ի վերջո` այս բոլոր շարժումներն ուղղված են ինչ-որ անօրինական գործարքների դեմ»:

«Իսկ ո՞ւր են քաղաքական ուժերը, ոչ միայն ընդդիմությունը, այլև իշխանական ուժերը, որոնք կոչված են անօրինականությունները վերացնելուն»,- հարցնում է Իգիթյանը:- Ո՞ւր են այն մարդիկ, որոնք ընդդիմություն են: Ինձ թվում է, որ ընդդիմությունը պասիվացել է, եւ նա, հավանաբար, համարում է, որ չի կարող ժողովրդի միջոցով իշխանության գալ ու կարծում եմ դա սխալ է»:

Անդրադառնալով Կոմիտաս 5 հասցեում տիրող իրավիճակին՝ Հովհաննես  Իգիթյանն ասաց, որ ունենք ապօրինություն, ունեինք նաեւ Մաշտոց պուրակի բուտիկների հարցը, Փակ շուկայի հարցը, բայց կա նաեւ գլոբալ խնդիր եւ դա Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն է, որը զանգվածային ոչնչացման համար է ու սա փոքր ըմբոստությամբ չես կարող վերացնել եւ հենց այստեղ պետք է գա ընդդիմությունը:

«Սոցիալական շարժումները չպետք է փոխարինեն նրան` ինչով, որ պետք է զբաղվեին կուսակցությունները»,-վստահեցնում է պրն Իգիթյանը:

Նրա խոսքով` այսօր ոստիկանությունը զբաղվում է ոչ իր գործով, բայց, ըստ պրն Իգիթյանի, ավելի կարեւոր գործեր ունեն, մինչդեռ`«ՀՀ ոստիկանությունն ու երկրի անվտանգությունը զբաղված է մարդկանց քաշքշելով»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031