Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյան մեղադրյալ չի եղել եւ չի էլ լինելու». փաստաբան

Օգոստոս 28,2013 12:51

«Շահարկվում է Սուրիկ Խաչատրյանի անունը, բայց քրեական գործում չկա որեւէ ապացույց այդ մասին»,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը:

«Սուրիկ Խաչատրյանը մեղադրյալ չի եղել եւ չի էլ լինելու»,- այսպես վրդովվեց Ռուբեն Սահակյանը, երբ լրագրողները Սուրիկ Խաչատրյանի հետ կապված սկսեցին հարցեր տալ, թե կրակոցները չի՞ լսել, այդ ինչպե՞ս է խմած-քնած եղել, որ չի լսել:

Մեր հարցին՝ ինչո՞ւ եք վրդովվում, երբ Սուրիկ Խաչատրյանի անունն են տալիս՝ նա պատասխանեց. «Վրդովվում եմ, որովհետեւ Սուրեն Խաչատրյան գործ գոյություն չունի, գոյություն ունի Տիգրան Խաչատրյանի գործը:

«Տոզի» կրակոցը ձայն չի հանում, դա տզզոց է միայն: Հասկանում եմ՝ 6 հատ է կրակել, բայց էսօր հասկանում եք պատուհաններն ինչպիսին են»:

Մեր հարցին՝ Դուք ասացիք, որ զինդատախազության գործելակերպից վրդովված եք: Ի՞նչն է վրդովվեցրել ձեզ մասնավորապես՝ Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Զարզանդ Նիկողոսյանը անազատության մեջ չպետք է լիներ: Ստացվում է, որ Նիկոլայ Աբրահամյանին կրակել է Զարզանդ Նիկողոսյանը, այսպիսի նախաքննություն չպետք է ընթանա: Երբեմն մտածում եմ՝ ավելի լավ չի՞ բացարկ հայտնենք զինվորական դատախազությանը, գործը գնա մեկ ուրիշ տեղ: Մտածում ենք՝ Արտակ Բուդաղյանի օգտին ավելի լավ գործողություններ կկատարեն: Չնայած մեկ էլ մտածում ենք՝ ի՞նչ տարբերություն՝ գործն ուր կգնա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031