Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկը Կոմիտաս 5-ի եւ Տարոն Մարգարյանի դեմ շարժումը ուղղորդված է համարում

Օգոստոս 28,2013 12:18

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն այսօր կրկին դժգոհեց, որ ազատամարտիկների մի խումբ ուղղորդվում է իշխանությունների կողմից:

«Մի քանի կեղծ զինվորականներ ուղղորդվում են՝ հայտարարելով, թե իբր ազատամարտիկները սոցիալական խնդիր են լուծում: Այն ազատամարտիկը, որը երկրի համար այս վտանգավոր պահին սոցիալական խնդիր է բարձրացնում, նա առնվազն չորքոտանի է: Մենք չունենք նման խնդիր, նրանք, որոնք բարձրացնում են սոցիալական խնդիր՝ նշանակում է վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սեյրան Օհանյանն ասել են՝ տղերք, եկեք փող տանք , ձեններդ կտրեք…Այսօր ասել, թե ազատամարտիկին լափի փող է պետք, ծիծաղելի է: Պետությունն են գլխից պետք է կարգավիճակ ստեղծեր, բայց քանի որ մեր պաշտոնյաները զբաղված են գողությամբ՝ թե ձայների, թե ժողովրդի ունեցվածքի եւ ունենք անընդհատ չընտրված երկրի ղեկավարներ, հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ կործանում է»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց ազատամարտիկը:

Նա նաեւ ուղղորդված համարեց Կոմիտասի 5-ի պայքարը, քաղաքապետարանի դիմաց ընթացող նստացույցը՝ պնդելով, որ տարածքային վեճերը, ոստիկանության ոչ համարժեք պահվածքը բերելու է մի բանի. « Շարժումը Տարոն Մարգարյանի դեմ ուղղորդված է, փորձում են ուղղորդել եւ իրենց մոտ ստացվում է: Այդ շարժումները ոչ մի լավ բանի չեն բերելու, արդյունքում ունենալու ենք տարածքային թեժ կետեր, ինչը մեր երկրում կստեղծի արաբական երկրների կարգավիճակ: Ուզում են մեր երկրում ստեղծել քաոսային վիճակ՝ ստանան այն, ինչ կարող են ստանալ: էն անմեղ երեխեքին բան չունեմ ասելու: Այդ շարժումներն ունեն ստվերային տերեր, իսկ այդ երիտասարդներն անմեղ են»: Պարոն Սարգսյանը, քաղաքացիական շարժումների ստվերային տերերին բացահայտելու համար հորդորեց լրագրողներին սեփական ուսումնասիրությունն անել:

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն էլ շարունակեց՝ ազատամարտիկները պատերազմից հետո մինչեւ այսօր անտեսված են, ունեն բազմաթիվ սոցիալական խնդիրներ. «Այստեղ վերջանում են մեր եւ մյուս խմբի կարծիքները, որովհետեւ մենք կարծում ենք՝ սոցիալական այդ նույն խնդիրները ունի նաեւ ողջ ժողովուրդը, իսկ այդ դեպքում ինչո՞ւ մենք պետք է դնենք միայն մեր հարցը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Սուրեն Սարգսյան, որ Դուք ամենաճիշտն ու ամենալավն եք,՝ կասկած չկա: Բայց մի՞ թե՛ հնարավոր
    չէ առանց ավելորդ յառլիկների, փորձ անենք համախմբվելու, և հնարավոր չէ՞ արդյոք որ այդ պառակտումը կարող է լինի հենց Ձեր հայտարարությունների ներքո:
    Այս անառակաբարո,՝ իշխանությունը զավթած հանցախմբին հակահարված տալու համար, արդյո՞ք
    հնարավոր է մեկ ճակատ համախմբվել:
    Ծնվել է մի խումբ՝ ազնիվ, արդար, իր արժանապատվությունը հարգող երիտասարդություն, որը հենց ինքը իր ճանապարհը կգտնի, գուցե և պետք էլ չի նրանց ուղղորդել: Նարանք մեզանից լավ գիտեն իրենց քայլերը, իսկ եթե արաբական գարուն տեղի ունենա, ապա մեղքը բոլորովին նրանցը չէ:
    Մեղքը այս հանցագործ, թալանչի, մարդասպան, իշխանությունը արյունով ու թաղի խուժանով զավթած դուրսպրծուկներինն է,՝ երկրորդ և երրորդ նախագահ կոչվող՝ հրեշների գլխավորությամբ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031