Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալուստ Սահակյանն արդարացնում է քուչի խուժանի հարձակումները»

Օգոստոս 28,2013 11:42

«Իհարկե, եթե այդպես գնա, նաեւ վենդետայի երեւույթներ կարթնանան»,-

հայտարարել է Գալուստ Սահակյանը անդրադառնալով քաղաքացիական ակտիվիստների վրա իրականացվող հարձակումներին։

«ՉԻ»- Ըստ երեւույթին Գալուստ Սահակյանը լավ չի հասկանում, թե ինչի մասին Է խոսքը: Փաստորեն՝ մի խումբ երիտասարդներ պահանջում են, ասենք, քաղաքապետարանը մաքրել հանցագործներից, Գալուստ Սահակյանն էլ ասում է. «ախր այդ մարդիկ հարազատներ ունեն, բարեկամներ ունեն, կգան կտփեն, սուս մնացեք»։ Ընդ որում՝ շեշտը դնում է «ավանդական հայկական ընտանեկան արժեքների» վրա, այսինքն՝ երկիրը թալանելն ամոթ չի, իսկ ահա մարդու արժանապատվությունը ոտնահարելն ամոթ է։

Խնդիրը, սակայն, միայն դա չէ։ Փաստորեն՝ Գալուստ Սահակյանն արդարացնում է քուչի խուժանի հարձակումները, ինչը նշանակում Է, որ ամենայն հավանականությամբ՝ իշխանական որոշ օղակներ հենց իրենք են կազմակերպում այդ հարձակումները։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031