Այս մասին երեկ ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ մեկնաբանելով անցած շաբաթ «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման արարողության ընթացքում Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանին ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջան տեսնել, բայց միեւնույն ժամանակ ձեռնտու է, որպեսզի Ադրբեջանի նախագահ վերընտրվի Իլհամ Ալիեւը։
Դեսպանի խոսքերով՝ Ալիեւը բոլոր քաղաքական տրամաբանության սահմանները անցած ղեկավար է եւ նրա ով կամ ինչ լինելը, մասնավորապես ընտրությունների կապակցությամբ, մեկնաբանության կարիք չունի։ «Ալիեւին որպես լուրջ նախագահ չեմ ընկալում, կարող է պատահի Ռուսաստանի կամ Թուրքիայի հետ նա ճիշտ հարաբերություններ է կառուցում, բայց երբ որ հարցը հասնում է Հայաստանին, նա ադեկվատ նախագահի տպավորություն չի թողնում, որովհետեւ նրա քայլերի եւ հայտարարությունների մեջ տրամաբանություն չկա, դրա համար լուրջ ընդունել Ալիեւին այդ հարցերով, ճիշտ չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Արման Նավասարդյանը եւ հավելեց, որ երկրների հարաբերությունները հիմա հասել են մի աստիճանի, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը առանձնապես չէր փոխելու իրավիճակը։
Հարցին՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը մեր թշնամի երկրի ղեկավարի մասին՝ դիվանագիտորեն ճի՞շտ քայլ է, դեսպանը պատասխանեց. «Այն, ինչ օգուտ է մեր երկրին, դիվանագիտորեն ճիշտ է, իսկ դատողություններ անելը թողնում եմ ընթերցողին։ Եթե քաղաքական որեւէ քայլ է կատարվում, ապա պետք է պարզապես մտածել, թե առհասարակ ինչպես կարող է դա օգուտ բերել քո երկրին»,- ասաց նա եւ նշեց, որ Սարգսյանի հայտարարությանը այդքան էլ մեծ կարևորություն չի տալիս։
Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում