Այսօր ասուլիս էին հրավիրել Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի եւ նրա թիկնապահի փաստաբանները՝ Ռուբեն Սահակյանն ու Մարտին Զիլֆուղարյանը: Նրանք անդրադարձան Գորիսի միջադեպի՝ համացանցում տեղադրված տեսանյութին եւ օրերս հրավիրած ասուլիսում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի գնահատականներին:
Ռուբեն Սահակյանի խոսքերով՝«Ես պատրաստ եմ պարոն Ալումյանի հետ այստեղ նստել եւ բանավիճել: Հավատացեք, ես շատ վրդովված եմ զինվորական դատախազության որոշ գործողություների վրա, մենք ավելի վրդովված ենք, քան Բուդաղյանները: Ասում են՝ սեւը սպիտակ ենք հանում»: Անդրադառնալով Հայկ Ալումյանի այն խոսքերին, որ ապատեղեկատվություն է տարածում զինդատախազությունը՝ Ռուբեն Սահակյանը հայտարարեց. «Ապատեղեկատվություն է տարածում ոչ թե զինդատախազությունը, այլ՝ Հայկ Ալումյանը: Նա պրոֆեսիոնալ փաստաբան է, բայց ինչ-որ բան այս գործում իր հետ այն չէ»:
Անդրադառնալով բուն դեպքերի նկարագրությանը՝ Ռուբեն Սահակյանը պնդեց, որ Ավետիք Բուդաղյանը եղել է գինովցած՝ 6.5 պրոմիլ է հայտնաբերվել արյան մեջ ալկոհոլի քանակությունը, ինչը նորմայից 25 անգամ ավելի է: Նրա պատմելով՝ բանավիճել են, Ավետիքին ասել են՝ գնա, վաղն առավոտյան կգաս, պնդել է, թե՝ չէ, արթնացրեք Սուրիկին, թող գա, բայց կես ժամ անց նա նորից եկել է. «Ասում են՝ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ չի եղել դեպքը, բայց ես քարտեզ եմ բերել, տնից ընդամենը 7 մետր հեռու է կանգնել Բուդաղյանը»:
Նրա պատմելով՝ Արտակ Բուդաղյանը զենք է թափահարում Խաչատրյանների եւ նրա ընտանիքի մտերիմների վրա, իսկ Խաչատրյանները զինված չեն եղել. «Ինչու է թույլ տալիս իմ կոլեգան ապատեղեկատվություն տարածել: Սուտ է, Խաչատրյանները զինված չեն եղել, ինչպես ձեզ ասում էր Հայկ Ալումյանը: Եթե ես սուտ տեղեկատվություն կտարածեմ՝ խարազանե՛ք ինձ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ