Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյան. «Քաղաքական ուժերի մեծամասնությունը խրվել է գերշուկայական հարաբերությունների մեջ»

Օգոստոս 28,2013 11:19

Հատված ԱԺԴ առաջնորդ, Հանրային խորհրդի անդամ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ հարցազրույցից: 

 –Պարոն Սադոյան, քաղաքական ամառն ավարտում ենք ուղեվարձի թանկացման, ուսման վարձավճարների բարձրացման, Կոմիտասի 5 հասցեում «ապօրինի» շինարարության դեմ ակտիվիստների չդադարող բողոքի ակցիաներով։ Ըստ ձեզ, քաղաքացիական ակտիվության այս դրսեւորումները որքանո՞վ որոշիչ դերակատարություն կունենան առաջիկա աշնան զարգացումներում։
   -Բացի թվարկվածներից, լուրջ քաղաքական խնդիր է դառնում նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը, առավել եւս Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի համատեքստում, Պուտինի այցը Բաքու, արհեստականորեն բորբոքվող «Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն» երկընտրանքը։ Այս ամենը նկատի ունենալով՝ կարծում եմ, արձակուրդային սեզոնի ավարտից հետո Հայաստանում բավական լուրջ, լարված քաղաքական կյանք է սպասվում։
Ամեն դեպքում, այս քաղաքացիական շարժումները նոր քաղաքական ակտիվության մթնոլորտ են ստեղծում, եւ այդ մթնոլորտը պետք է օգտագործել քաղաքական կյանքի ակտիվացման համար։ Նույն 150 դրամների պատմությունը, օրինակ, բավական սուր քաղաքական ընթացք ստացավ։
Սա հույս է ներշնչում, որ քաղաքացիական այս նախաձեռնությունները, որոշակի կազմակերպական հունով ուղղորդվելու դեպքում, շատ հարցեր կարող են լուծել սեփական ուժերով՝ պայքարել ինչ-որ խնդիրների, երեւույթների դեմ եւ հասնել արդյունքի, ինչին ականատես եղանք ուղեվարձի բարձրացման դեպքում։
Քաղաքական ուժերի մեծամասնությունը, այսպես ասած, խրվել է գերշուկայական հարաբերությունների մեջ, կուսակցությունները, ըստ էության, դարձել են անարդյունավետ գործիքներ քաղաքական հարցեր բարձրացնելու եւ այդ հարցերը լուծելու առումով, եւ նրանց փոխարինելու եկող քաղաքացիական շարժումները կարելի է միայն դրական գնահատել։
Քաղաքացիական հասարակության երիտասարդ ներկայացուցիչներին խորհուրդ կտայի ուշադրությունը կենտրոնացնել մասնավորապես ուսման վարձերի բարձրացման խնդրի վրա, որովհետեւ, եթե ասում ենք, որ Հայաստանի ապագան կապված է մտավոր կապիտալի զարգացման հետ, ապա այդ միտումը գերվտանգավոր է նախեւառաջ Հայաստանի հեռանկարի, հայ ժողովրդի ապագայի տեսանկյունից։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031