Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆեմեն»-ը մտադիր է դադարեցնել գործունեությունը Ուկրաինայում

Օգոստոս 28,2013 11:13

«Ազատություն» ռադիոկայան.«Ֆեմեն» շարժումը մտադիր է դադարեցնել գործունեությունը Ուկրաինայում։

Շարժման առաջնորդ Աննա Գուցոլը հայտարարել է իրենց դեմ քրեական հետապնդում սկսելու նպատակով ոստիկանության կողմից «գործ սարքելու» մասին։

Մասնավորապես, իրավապահները կազմակերպության գրասենյակից հայտնաբերել են զենք – զինամթերք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինի թիրախավորված նկարների հետ։

Մինչդեռ կազմակերպությունը պնդում է, որ «Ֆեմեն»-ը խաղաղ գործունեություն է ծավալում, իրենք որևէ զենք չեն ունեցել, և թերևս ոստիկանությունն է զինամթերքը գցել գրասենյակում՝ կազմակերպության անդամներին ահաբեկչության և հարձակում նախապատրաստելու մեղադրանքներ առաջադրելու համար։

«Ֆեմեն»-ի ակտիվիստուհիները սովորաբար տարբեր երևույթների առնչությամբ իրենց բողոքն արտահայտում են հրապարակավ մինչև գոտկատեղը մերկանալով։

Իրինա Հովհաննիսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031