«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի համբերության բաժակը լցվել է: Նա «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին 48 ժամ է տվել՝ վերջնականապես կողմնորոշվելու՝ տեղափոխվո՞ւմ է լոնդոնյան ակումբ, թե՞ ոչ: Հրաժարվելու դեպքում «արիստոկրատները» ուրիշ ֆուտբոլիստի ձեռք կբերեն, տեղեկացնում է «The Daily Telegraph»-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» արդեն երկու անգամ մերժել է ֆուտբոլիստին գնելու «Չելսիի» առաջարկը: Ռոման Աբրամովիչի ակումբը պատրաստ է վճարել 30 միլիոն ֆունտ ստերլինգ, պլյուս բոնուսներ՝ կախված նոր ակումբում հարձակվողի հաջողություններից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ