Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի որակմամբ՝ «անհեթեթ թեզը» ընդամենը մեկ տարի անց դարձավ «բոլորիս մտահոգող» խնդիր

Օգոստոս 28,2013 10:48

Բազմաթիվ գործիչներ ու լրագրողներ բավական երկար ժամանակ ահազանգում էին, որ Հայաստանից արտագաղթ կա եւ այդ խնդիրը գնալով ավելի է խորանում։ Երբ այդ ահազանգերը ավելի հաճախակիացան, Սերժ Սարգսյանը իր մոտ 2011-ի հուլիսին խորհրդակցություն հրավիրեց ժողովրդագրական հարցերով ու ի՞նչ եք կարծում, ի՞նչ դիրքորոշում հայտնեց։ Նա տարավ-բերեց ու արտագաղթի մասին խոսակցությունները գնահատեց որպես «անհեթեթ թեզ»:

Սա էլ դեռ բավարար չէր, մի լավ նախատեց խորհրդակցության մասնակից պաշտոնյաներին, որ նրանք չեն հակադարձում արտագաղթի մասին խոսակցություններին, չեն ասում, որ տարվա առաջին կեսին մարդիկ գնում են, երկրորդ կեսին ետ են վերադառնում ու տարեկան Հայաստանից անվերադարձ հեռանում է մի 5 հազար մարդ։

Այդ հայտարարությունից կես տարի անց պարզվեց, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2011-ին Հայաստանից անվերադարձ հեռացել է 49 հազար մարդ։

Այդ խորհրդակցությունից մեկ տարի անց՝ 2012-ի հուլիսին արտագաղթը «անհեթեթ թեզ» համարող Սերժ Սարգսյանը, Լոնդոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝ «Ասել եմ ու այսօր դարձյալ կրկնում եմ՝ եկե՛ք հայրենիք, ներդրումներ կատարեք… Աշխատատեղեր ստեղծելով՝ օգնե՛ք կանխել բոլորիս այդքան մտահոգող արտագաղթը»։

Այսինքն` ստացվեց, որ «անհեթեթ թեզը» ընդամենը մեկ տարի անց դարձավ «բոլորիս մտահոգող» խնդիր։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031