Լրահոս
Օրվա լրահոսը

Մուլտիմեդիա ցուցահանդեսը ուղեւորվեց Հայաստան

Օգոստոս 27,2013 21:53

Հրանտ Դինքի Հիմնադրամը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Galata Fotoğrafhanesi և Free Press Unlimited կազմակերպությունները համատեղ այսօր Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), ներկայացրին «Սպասումից վեր. Պատմություններ թուրք-հայկական սահմանից» մուլտիմեդիա ցուցահանդեսը, որտեղ ընդգրկված էր թվով հինգ փաստագրական ֆիլմեր: Ծրագրին իրենց մասնակցությունն են ունեցել վավերագրական լուսանկարչության/ֆոտոլրագրության մեջ նախկինում փորձ ունեցած 10 մասնակիցներ` 5-ը Թուրքիայից (Անըլ Չիզմեջիօղլու, Արիֆ Յաման, Դերյա Դենիզ  Փեքքիյիջին, Էրեն Արտուղին եւ Վոլկան Դողարին), եւ 5-ը Հայաստանից  (Ալեքսեյ Մանուկյան, Անուշ Բաբաջանյան,  Արմենուհի Վարդանյան,  Մարիաննա Վարդանյան, Սոֆիա Դանիելյան):

Անուշ Բաբաջանյանի փոխանցմամբ` ծրագրի երկրորդ փուլում` 2011թ. սեպտեմբերի 19-ից 27-ը, 2 զույգ ուղեւորվել է Կարս, 3 զույգ Գյումրի` նկարահանելու կարճամետրաժ ֆիլմեր՝ նախօրոք ընտրված թեմաներով: Յուրաքանչյուր զույգում մեկ հայ և մեկ թուրք: Ըստ այդմ՝ ցուցահանդեսին ներկայացվեցին հինգ վիդեո աշխատանք և 25 լուսանկար:

Անուշ Բաբաջանյանն ու ազգությամբ թուրք լուսանկարիչ Վոլքան Դոգարը ցուցահանդեսին ներկայացան մեկ ընդհանուր նախագծով՝ 5-6 րոպե տևողությամբ իրենց նկարահանած ֆիլմում պատկերել են Գյումրու հարևանությամբ գտնվող Բայանդուր գյուղի երաժշտական դպրոցը:

Ֆիլմերի դիտում-քննարկման ավարտից հետո բանավեճ ծագեց ֆիլմերի հեղինակների եւ լրագրողների միջեւ, մանավորապես «Կայարանը»,  «Զբոսանք Կիմայի հետ» եւ «Կոնտեյներ» կարճամետրաժ ֆիլմերի վերաբերյալ, որտեղ ֆիլմերից մեկում նշվում  է, թե հայ-թուրքական սահմանը փակվել է Հայաստանի կողմից, ֆիլմից տպավորություն է ստեղծվում, թե Կարս-Գյումրի երկաթուղու փակման եւ չշահագործման պատճառը հայերն են, մյուսում գովերգվում են  այդ ժամանակվա թուրք երիտասարդներ եւ լրագրողների այն հարցին, թե արդյոք նրանք տիրապետում են իրական եւ ամբողջական պատմությանը, որ հանձն են առել նման ֆիլմեր նկարահանել: Թուրք գործընկերները պատասխանեցին, որ տեղյակ են պատմությանը, շատ լավ գիտեն 1915 թվականի դեպքերը եւ չբացառեցին, որ ֆիլմում հնարավոր է թարգմանչական սխալ է եղել:

Ինչ վերաբերում է ֆիլմերից փոխանցված տպավորություններին եւ մեկնաբանություններին, ապա վերջիններս պնդեցին, որ ընկալումները կարող են տարբեր լինել եւ չի բացառվում, որ իրենք չեն կարողացել զգացածն ու վերապրածը ներկայացնել այնպես, ինչպես կցանկանային` հավելելով, որ մեծ ջանքեր են թափել Թուրքիայում այստեղ հասնելու համար:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031