Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին․ Միավորվի, «որ ի՞նչ անի․․․»

Օգոստոս 27,2013 21:00

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը  Ազատության հրապարակում անցյալ շաբաթ կոչ արեց ոչ իշխանական ուժերին եւ քաղաքացիական նախաձեռնություններին առաջիկա մեկ ամսվա ընթացքում համախմբվել՝ կերտելու ուժը, որը սեպտեմբերին երկրում փոփոխություններ պետք է իրականացնի: Նա վստահեցրեց, որ իշխանությունները՝ «այս տարին չեն հանելու»:

«Առավոտ»-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադառնալով հարցին, թե ներքաղաքական առումով աշունը կարո՞ղ է իսկապես «թեժ» լինել, նկատեց․ «Շատ հետաքրքիր է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ում է կոչ անում միավորվել․․․ Օրինակ՝ միավորվել ոստիկանության հետ, գնալ աղոթե՞լ․․․ Կամ՝ միավորվել ինչի՞ համար, միավորվել՝ «որ ի՞նչ անեն․․․»: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանից դա լսելը շատ տարօրինակ է, որովհետեւ ինձ մոտ տպավորություն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ անգամ ձմեռը, մեկ անգամ ամռանը գնում է Գլենդելում հանգստանում է, հետո վերադառնում է, այստեղ ինչ-որ հայտարարություններ է անում: Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե ասող էր, կարող էր անել: Չարեց: Այնպես որ, հենց Րաֆֆի Հովհաննիսյանի ասածները՝ բացարձակապես հիմք չեն։ Համաձայն եմ, որ ինչ-որ առումով թեժ է լինելու աշունը, բայց դա գոնե ներքաղաքական պրոցեսների հետ որեւէ կապ չունի»:

 

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031