Azatutyun․am. Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հրաժարվել է «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» ընդդիմադիր շարժման կողմից առաջադրված Ռուսամ Իբրահիմբեկովին գրանցել որպես նախագահի թեկնածու:
Մերժման պատճառը Իբրահիմբեկովի երկքաղաքացիությունն է եւ Ադրբեջանի տարածքում մշտապես չբնակվելու հանգամանքը:
Անցյալ շաբաթ ընդդիմադիրները Կենտրոնական ընտրական հանձնաժողով էին ներկայացրել 74- ամյա կինոբեմադրիչի թեկնածությունը առաջադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում