Այսօր կայացած հայ-բելառուսական միջկառավարական 10-րդ նիստի ավարտից հետո հանձնաժողովի անդամ Ռոբերտ Հարությունյանը որոշ կետեր մանրամասնեց արձանագրությունից. «Բավական երկար քննարկվում է բելառուսական ագրոտնտեսական ոլորտի մեքենաների ներկրումը և արդեն իսկ կա փորձ հանձնաժողովների նիստերի շրջանակներում: Արդեն մոտավորապես 100 է տրակտոր ներմուծվել Բելառուսից, որից մոտավորապես 60-ը ռեալիզացվել է մեր ֆերմերների կողմից: Հանձնաժողովի շրջանակներում քննարկվեց նաև ֆինանսավորման հնարավորությունները` լիզինգային սխեմաների խնդիրները և մենք լսեցինք և′ հայկական, և′ բելառուսական կողմերին, թե ինչ խնդիրներ իրենք ունեին դրա հետ կապված: Քննարկեցինք, թե ինչպես անել, որ ավելի մատչելի դարձնենք այդ տեխնիկան մեր ֆերմերների համար: Եվ հանձնաժողովը ֆիքսեց իր առջև խնդիր. էկոնոմիկայի նախարարությունը առաջիկայում կքննարկի, թե ինչպես անել, որպեսզի ավելի մրցունակ դառնա բելառուսական տեխնիկան Հայաստանում»:
Այն հարցին, թե ուրիշ ինչ կարող է Բելառուսը առաջարկի հայաստանյան շուկային, պրն. Հարությունյանն ասաց. «Պետք է հաշվի առնել, թե երկիրը ինչով է հայտնի, ինչով է ուժեղ: Բելառուսի տնտեսությունը բավականին ուժեղ է առաջինը`գյուղատնտեսական վերամշակման ոլորտում, բացի այդ նրանք հայտնի են մեքենաշինական ոլորտով`կոնկրետ գյուղատնտեսական տեխնիկայի ոլորտով: Կա նաև համագործակցություն ոսկերչության ոլորտում, բարձր տեխնոլոգիաների ոլորտում»:
Իսկ թե Հայաստանն ինչ կարող է առաջարկել` ինչ ենք արտահանում, Ռ. Հարությունյանը պատասխանեց. «Պետք է շատ կարեւոր մի բան հաշվի առնել`Բելառուսը, Ռուսաստանը և Ղազախստանը մեկ մաքսային տարածք է: Երբ մենք այստեղից արտահանում ենք Ռուսաստան, դա չի նշանակում, որ ապրանքը ռեալիզացվում է միայն Ռուսաստանում: Հիմնական ապրանքները, որ մենք ներմուծում ենք Ռուսաստան, ստանում են իրենց տարածումը և′ Բելառուսում, և′ Ղազախստանում, քանի որ դա արդեն ներքին տարածք է, և ապրանքի տեղափոխումը տեղի է ունենում ներսում: Այսինքն` մեր հայկական ընկերությունները հիմնականում ունենալով գործընկերներ Ռուսաստանում միևնույն ժամանակ այդ ապրանքները, որ ուղարկում են այստեղ, ծածկում են նաև Բելառուսի և Ղազախստանի շուկան: Իսկ արտահանում ենք այն, ինչ Հայաստանը արտահանում է` սկսած վերամշակված արտադրությունից և վերջացրած նրանով, ինչ ընդհանրապես արտահանում ենք»:
Ռոբերտ Հարությունյանը խոսեց նաև առաջիկա հայ-բելառուսական ծրագրերի մասին. «Ստեղծված են բելառուսական առևտրային տներ Հայաստանում և հայկական`Բելառուսում: Եվ այդ առևտրային տների շրջանակներում նախատեսում ենք բավականին լուրջ զարգացումներ առաջիկայում `և′ առևտրի, և′ համատեղ ձեռնարկությունների, և միգուցե ներդրումների` Հայաստանում և Բելառուսում»:
Կարդացեք նաև
ՀՀ Արտաքին առևտուրը Բելառուսի հետ Աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ
Արտահանում` https://infogr.am/-100002145726157_1377607999/
[infogr]https://infogr.am/-100002145726157_1377607999/[/infogr]
Ներմուծում/ըստ առևտուր անող երկրի հատկանիշի` https://infogr.am/-100002145726157_1377608420/
[infogr]https://infogr.am/-100002145726157_1377608420/[/infogr]
Ներմուծում/ ըստ ապրանքի ծագման երկրի հատկանիշի` https://infogr.am/-100002145726157_1377608956/
[infogr]https://infogr.am/-100002145726157_1377608956/[/infogr]
Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ