Օրերս Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում «Աուդիո Վիզուալ» լրագրողների ասոցիացիայի կողմից «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված սեմինարի ժամանակ այս թեմայով փորձագետ, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ավագ իրավախորհրդատու Դավիթ Թումասյանը բավական հետաքրքիր փաստեր ներկայացրեց:
Նա նշեց, որ հայերը հիմնականում սեռական շահագործման են ենթարկվում Միացյալ Արաբական էմիրություններում և Թուրքիայում, աշխատանքային շահագործման`Ռուսաստանի Դաշնությունում, իսկ օրգան-հյուսվածքներ հայերից վերցվել են Շրի Լանկայում: «Ես կարող եմ նշել երեք դեպք, երբ, որ մենք հանդիսացել ենք նպատակակետ երկիր, երբ որ դրսից են մարդիկ բերվել այստեղ շահագործման նպատակով»,- ասաց փորձագետը:
Aravot.am-ը խնդրեց մանրամասնել, թե ի՞նչ դեպքերի մասին է խոսքը, ո՞վ է զոհ դարձել մեր երկրում: «Այդ 3 դեպքերը պայմանավորված են Ուկրաինայի, Ուզբեկստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին այստեղ տեղափոխելով և այստեղ շահագործումը իրականացնելով: Ուկրաինայի քաղաքացիների շահագործումը եղել է 2005-2006 թվականներին, երբ որ բերել էին այստեղ կանանց` իբրև թե մերկապարուհիներ աշխատեցնելու նպատակով, բայց ներգրավել էին պոռնոկոգրական ծառայություններ մատուցելու մեջ, այնուհետ Ուզբեկստանի քաղաքացիների էին բերել, ընդ որում Ուզբեկստանի քաղաքացիների մեջ կային ազգությամբ և ուզբեկ, և ռուս, որոնք ներգրավվել էին այստեղ սեռական շահագործման մեջ: Եվ վերջին դեպքը տեղի էր ունեցել 2008-2010 թվականներին, երբ որ ՌԴ երկու քաղաքացի իրենց երկրից Հայաստան էին բերել 24 կին` իբրև թե պարուհի աշխատելու նպատակով, այնուհետ պարը վերածվել էր մերկապարի ու սեռական շահագործման այլ ձևերի ու աշխատանքային շահագործման մեջ էին ներգրավել», -ներկայացրեց փորձագետը:
Ի դեպ, Դավիթ Թումասյանը նաև նշեց, որ ի տարբերություն ամբողջ աշխարհի, հայ կանանց պարագայում, ովքեր ենթարկվում են սեռական շահագործման, չի գործում բարետես ու գեղեցիկ լինելու սկզբունքը: «Մեզ մոտ շատ հազվադեպ է, երբ կինը ճանաչվում է ոչ պիտանի սեռական շահագործման համար, մենք ունենք և հաշմանդամ կին, որը դարձել է թրաֆիքինգի զոհ, այսինքն` մի կին, որի հաշմանդամությունը ակնհայտ երևում է, մի ոտքը մյուսից 10 սանտիմետր կարճ է, մենք ունենք դեպք, երբ 52 տարեկան բավականին գեր ու բավականին տգեղ կինը դարձել է սեռական շահագործման զոհ, ունեցել ենք հոգեկան շեղումներ ունեցող և երևանյան հիվանդությամբ տառապող կին, որը դարձել է սեռական շահագործման զոհ և այսպես կարելի է շարունակել», -ասաց փորձագետը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հարգելի լրագրող,
Ձեզ գրում է այն փորձագետը, որից իբրև թե դուք հարցազրույց եք վերցրել, բայց դա Ձեր իրազեկվածությունը բարձրացնելուն ուղղված սեմինար էր: Երևի լրագրողական էթիկան պահանջում է, որ Դուք ինձ զգուշացնեիք ինձանից հարցազրույց վերցնելու վերաբերյալ……………. Իհարկե դուք ներկայացրել եք իմ ասած նախադասությունները, բայց կոնտեքստից կտրված, ինչի արդյունքում իմաստը որոշ չափով խեղաթյուրված է: Բացի այդ պարզ չի Ձեր հոդվածի նպատակը………. ինչ եք ցանկացել ասել դրանքվ……
Երևի, եթե բարեխղճորեն մնայիք մինչև սեմինարի վերջ, նման հոդված չէիք տպի: Ցավում եմ, որ Ձեր պարագայում իրազեկության բարձրացումն անցավ ոչ այդքան արդյունավետ…………..
հարգանքով
Դավիթ Թումասյան
Հարգելի Դավիթ Թումասյան, ես ձեզանից ոչ մի հարցազրույց չեմ վերցրել, սակայն փոխարենը ինձ հետաքրքրող հարցերն եմ ուղղել ձեզ` ձեր ելույթի ընթացքում, որին դուք սիրով պատասխանել եք` տեսնելով հանդերձ, որ ես տեղադրել եմ իմ ձայնագրիչը` ձայնագրելու ու նյութ պատրաստելու նպատակով: Ի դեպ, մեր հարցն ու պատասխանը իմ մոտ ձայնագրված կան:Հարգելի փորձագետ, ես համակ ուշադրությամբ ու մեծ հաճույքով լսել եմ թեմայով ելույթը, որից իմ նյութի մեջ առանձնացրել եմ Հայաստանում այլ երկրներից թրաֆիքինգի զոհ դարձածների մասը: Ի դեպ, առանձնացրել եմ որպես տեղեկատվություն, լուր, որի իրավունքը ես լիարժեքորեն ունեմ:Հարգելիս, ի դեպ, ձեր ելույթը ոչ միայն ես էի ձայնագրում, այլ նաև նկարահանվում էր ու որոշ հատվածներ ցուցադրվեց տեղի Ցայգ հեռուստաընկերությամբ: Այնպես որ դուք գաղտնի չէիք խոսում, որ ինձ հիմա էթիկայի դասեր եք տալիս : Ինչ է նշանակում, կոնտեքստից կտրված նյութ եմ գրել կամ խեղաթյուրել եմ բովանդակությունը?Կարելի է իմանալ, որն է ձեր այդ տոնով դիտողություն անելու պատճառը ,Ձեր կարծիքով լրագրողը իրավունք չունի ձեր ելույթը մաս-մաս ներկայացնելու իր ընթերցողներին?: Ի դեպ, էլեկտրոնային ժուռնալիստիկայում շատ երկար բովանդակությամբ նյութերը չեն ընթերցվում:Սա ես ասում եմ որպես փորձառու ժուռնալիստ: Իսկ ես ինքս բավականաչափ ներդրում ունեմ թրաֆիքինգի խնդիրները լուսաբանելու հարցում:Շատ եմ ցավում, որ գոնե այդ թեմայով գրող լրագրողների նյութերը չեք կարդում և առհասարակ լրագրողներին չեք տարբերակում , և ձեզ իրավունք եք վերապահում այսպիսի դիտողություններ անելու ու գնահատականներ հնչեցնելու :Ինչ է նշանակում պարզ չէ ձեր հոդվածի նպատակը?Իմ հոդվածի նպատակը տեղեկատվություն հաղորդելն է Հայաստանում գրանցված դեպքերի մասով: Կարծում եք ձեր ամբողջ դասախոսությունը պիտի տեղադրեի իմ նյութի մեջ, իհարկե պատրաստվում էի նաև ձեր ելույթի շարունակություն գրել , բայց փաստորեն լրագրողի փոխարեն դուք եք որոշում ոչ փաստն է անհրաժետ լուսաբանել, որը `ոչ: Հարգելի փորձագետ.ձեր առաջին ելույթը լիարժեք
բավարար էր զուտ տեղեկատվական նյութ գրելու համար :Իսկ ձեր ելույթը, որը կոչվում էր իմ համար բավականաչափ հետաքրքիր էր, փաստերով հագեցած: Եթե չեմ կարողացել մինչև վերջ մնալ ձեր սեմինարին, ցավոք պատճառը առողջական մեծ խնդիր ունենալն էր, որի մասին ես նախազգուշացրեցի ձեր գործընկերոջը:Ուղղակի շատ եմ ցավում , որ ձեզ իրավունք եք վերապահում ինձ էթիկայի դասեր տալու , այդ դասերը ինձ վաղուց, 15 տարի շարունակ տվել են ու տալիս են այնպիսի պրոֆեսիոնալներ, ինչպիսիք Արամ Աբրահամյանն ու Աննա Իսրայելյանն է : Բարձր գնահատելով ձեր ելույթը, պատրաստվածությունը,անչափ տխուր եմ, որ իրավաբանը , որը գրեթե ճիշտ այնքան փորձ ունի, որքան լրագրողը, իրեն իրավունք է վերապահում լրագրողական էթիկայի դասեր տալու.. Գոնե տեղին լինեին ձեր այդ դասերը….
1. եթե սեղանին դրված է ձայնագրիչ, նրա վրա ձեր թվարկված նպատակները գրված չեն!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!, իսկ դուք դա ներկայացնում եք որպես փաստ, ինչն այդպես չէ:
2. ես մամլո ասուլիս չեմ տվել, իսկ այն ինչ ցույց են տվել հեռուստատեսությամբ բավականին ամփոփ էր և ամբողջական, ու ես դա չեմ քննարկում, այլ այս հոդվածը: Թացը չորի հետ մի խառնեք!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
3. եթե դուք տպում եք իմ խոսքերը, ես ԻՐԱՎՈՒՆՔ ունեմ հետևողական լինեմ, ու եթե դուք Ձեզ համարում եք, որ “բավականաչափ ներդրում ունեմ թրաֆիքինգի խնդիրները լուսաբանելու հարցում”, ես ուրեմն ՏԻՏԱՆԱՅԻՆ ներդրում ունեմ, ու հետևաբար իմ դիտողությունները հիմնավորվում են նաև իմ փորձով: Այլ լրագրողներ իմ նակատառումից հետո ոչ թե ագրեսիվ պատասխան են գրում, այլ փորձում են պարզել սխալը կամ թերույթւնը և ուղղել այն:
4. դուք այդպես էլ չնշեցիք 3 օր տարբերությամբ տպագրված հոդվածի ՆՊԱՏԱԿԸ, Վերջին պարբերոուջթյհունն ինչր նպատակ ունի???????????????????????????????????????????????? Ցույց տալ բացասական կողմերն ամենա վատ տարբերակով ու թրաֆիքինգի զոհերին ներկայացնել ամենաբացասական տեսանկյունից……………………….. Ու եթե դա է Ձեր ներդրումը, ես կարող եմ ավելի լուրջ գնահատականներ տալ: Բացի վերջին պարբերությունից, այլ պարբերությունների նկատմամբ որևէ նկատառում չի էլ եղել, այսինքն դուք չեք էլ հասկացել, ինչն է հանդիսացել իմ գրառման պատճառը………………………………
5.մաս առ մաս նյութ ներկայացնելը կամ երկար չգրելը, ձեր խնդիրն է: Եթե չեք կարող գրել հակիրճ, բայց պատշաճ ձևով, մի գրեք………… Ես ձեզ չեմ խնդրել, որ գրեք……………. Ավելին, ես չեմ ասել, որ երկար գրեք, դուք կրկին ինչ-որ եզրահանգումներ եք անում ու կամայական ձևով մեկնաբանում իմ խոսքերը!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
6. լրագրողների նյութերը շատ լավ կարդում ու մտապահում եմ, իսկ եթե դուք ԱՆՏԵՂՅԱԿ եք, թե որքան հոդվածներ եմ ես կարդացել, նորից ՍԽԱԼ եզրահանգումներ մի արեք,կիսով չափ իմ կարդացած հոդվածներից կարդացեք, հետո ձեզ համարեք բավականաչափ ներդրում ունեցող թրաֆիքինգի խնդիրները լուսաբանելու հարցում:
7. Լավ դասախոսներ ունենալը դեռ երաշխիք չէ ստացված տեղեկությունները պրակտիկայում կիրառելու համար: Ամբողջ իրազեկումը սեմինարի ուղղված է ԶՈՀԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒՆ, ՆՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊ ՉՁԵՎԱՎՈՐԵԼՈՒՆ, ՉՊԻՏԱԿԱՎՈՐԵԼՈՒՆ………………….. Ձեր հոդվածի վերջին պարբերություն այդ նպատակներին ամբողջությամբ հակասում է!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
8. Եթե նորից ցանկություն կունենաք ագրեսիվ պատասխան գրելու, գրեք, բայց ես իմ ժամանակն այլևս չեմ ծախսի այս անիմաստ գրագրության վրա, քանի որ ձեր ճիշտ լինելու ԿԱՐԾՐԱՏԻՊԸ հնարավորություն չի տալիս լսել մասնագիտական կարծիք կամ խորհուրդ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!1
Անչափ ցավալի է իմ տեղին դասերի համար, որոնք այդպես էլ տեղ չհասան………………………
Հարգելի Դավիթ Թումասյան,ես պատրաստ եմ լսել ցանկացած առաջարկ, մասնագիտական խորհուրդ, նկատառում, եթե դրանք արվում են առանց հանդիմանական տոնի ու դիմացինին վիրավորելու: Եթե կային նկատառումներ վերջին պարբերության հետ կապված,միգուցե հենց սկզբում հստակ նշեիք, որ հենց այդ պարբերությամբ եմ ես բացասական կարծրատիպ ձևավորել զոհերի մասին,ես էլ անխոս կվերանայեի իմ շարադրանքը`Ձեզ շնորհակալություն հայտնելով:Բայց նորից եմ կրկնում ` դա կարելի էր գրել առանց վիրավորանքների…որը ձեր պարագայում այդպես էլ չի ստացվում: Ձեզ հաջողություններ եմ մաղթում
Նունե Արևշատյանը պրոֆեսիոնալ լրագրողուհի է և դա ապացուցում է ամեն օր: Եթե կա մարդ, ով կասկածի տակ կդնի դա, ուրեմն լուրջ խնդիրներ ունի իրականությունը համարժեք ընկալելու գործում:
Եթե դու ինձ նկատի ունեիր, ասեմ, որ ես չեմ կասկածում!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!, այլ հիմնավորեցի իրա ոչ կոռեկտ լինելու հանգամանքը, ինչի հետ նա վերջին նամակով համաձայնվեց: Իսկ եթե դու.լինեով իրա ծանոթը, չիմանալով ինձ, որոշել ես ծորը փիլիսոփայական մտէեր արտահայտես, ասեմ, որ հանրորեն քեզ պատասխանելու կարիք ու ցանկություն չունեմ, բայց եթե ուզում ես քո բոլոր հարցերի պատասխանը շատ կոոռեկտ կտամ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!1 ի տարբերություն քեզ, իմ անունն ու ազգանունը, աշխատանքիս տեղը գրված է, ասելիք ունես, արի գործի տեղն ու ասա, կամ գրի ֆեյսբուքով, ոչ թե ինչ-որ Զոհրապ անվան տակ փորձի ընկալման գնահատականներ տալ:
Հ.Գ. Մոդեռատոր ուր է քո մոդեռատորությունը?????????????????????????????????????????????????????????????????????????
Հարգելի Դավիթ, շատ ճիշտ a դիտողությունդ, որովհետև իմ գրած մեսիջը ևս մոդեռատորը չի դրել, իսկ այդ զորաբի ”պրոֆեսիոնալ”լրագրողին սատարող խոսքերը դրել ա, ինչու, կարծում եմ պատսսխանը պարզ ա, իսկ զոհրապը չի կարա լրիվ ներկայանալ, որովհեև նա Գյումրու քաղաքապետարանի աշխատող ա, ու դե պարզ է, Ցռան վերգոյի ազգից, իրեն որտեղից էդքան տղամարդկություն, որ ներկայան, իսկ մոդեռատորը , ինչպես բնորոշ ա ”Առավոտին”, իր ուզածը դնում ա, իսկ չուզածը`ոչ:Դրա համար, քանի, որ իմ գրածն էլ ջնջել են, նորից եմ գրում, որ Դավիթ ջա, դու մի լարվիր, որովհետև էդ լրագրողը իրա բերանով գրում ա, որ 15 տարի իրան դաս են տվել ու շարունակում են տալ, նա ապացուցում է, որ դաս տալու կարիք դեռ ունի: