Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանը հանդիպել է «Սաֆեժ» և «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների ներկայացուցիչներին

Օգոստոս 27,2013 18:50

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օգոստոսի 27-ին հանդիպեց  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրն իրականացնող ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները  Գագիկ Բեգլարյանին ներկայացրին  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարական աշխատանքների ընթացքը:

Կապալառուի հավաստմամբ՝ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են,  ամեն ինչ  պատրաստ է բետոնապատումն սկսելու համար: Տրանշ 1-ի Հատված 2-ում(Երևան-Արարատ կմ9+312 – կմ28+912) բետոնը փռելու աշխատանքները նախատեսվում է սկսել օգոստոսի 30-ին, իսկ Հատված 3-ում (Երևան-Աշտարակ կմ18+370– կմ29+600)՝ սեպտեմբերի 2-ին:

Գագիկ Բեգլարյանը ևս մեկ անգամ հստակ պահանջ ներկայացրեց ընկերությունների ներկայացուցիչներին, որպեսզի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի աշխատանքներն իրականացվեն համապատասխան որակով և ավարտվեն սահմանված ժամկետներում:

«Մենք պահանջում ենք անթերի աշխատանք: Տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել, որպեսզի  Հայաստանի համար խոշոր ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիրը կյանքի կոչվի»,-նշեց նախարարը:

Հանդիպման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները նախարարին հավաստիացրին, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք»-ի շինարարական աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետներում:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031