Ֆրեզնոյի հայերը օգոստոսի 31-ին կնշեն Մուսա լեռան պատմական ճակատամարտի 98-ամյակը: Հայտնում է «Ֆրեզնո բի» թերթը` նշելով, որ արարողության կազմակերպիչներն իրենց պատմել են, որ ավելի քան մեկ ամիս տևած ճակատամարտում հայ գյուղացիները կռվում էին Օսմանյան կայսրության զինվորների դեմ, և ապստամբությունն այնքան տևեց մինչև 4000 գյուղացիներին փրկելու եկան դաշնակիցների նավերը:
Արարողությանը կնվագեն զուռնա-դհոլ և հայկական ժամանակակից երաժշտություն, կլինեն պարեր և ուտելիքներ, ինչպես նաև հարիսա կեփեն, որն առաջին անգամ պատրաստել են Մուսա լեռը պաշտպանողները, ասել են տոնակատարության կազմակերպիչները:
Միջոցառումը կշարունակվի կիրակի օրը` պատարագ մատուցելով և հարիսան օրհնելով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ