Գերմանիայում կառավարական օդանավ մուտք գործած երիտասարդ տղամարդը ձերբակալության պահին քնած է եղել կանցլեր Անգելա Մերկելի մահճակալում:
Գերմանական ԶԼՄ-ները, վկայակոչելով «Bild»-ը, տեղեկացնում են, որ միջադեպը տեղի է ունեցել օդանավակայանի կառավարական հատվածում:
Ֆոլկան Տ.-ն կարողացել է անարգել մուտք գործել Airbus 319 օդանավ, որից օգտվում են Գերմանիայի կառավարության անդամները: Հրատարակության տեղեկություններով տղամարդը անցակետում հայտարարել է, թե զինվորական է եւ անցաթուղթը մոռացել է, ինչի համար նրան տվել են ժամանակավոր նորը: Ֆոլկան Տ.-ն հիմա գտնվում է հոգեբուժական հիվանդանոցում: Նա 24 տարեկան է եւ զբաղվում է կուլտուրիզմով: Հրատարակությունը տեղեկացնում է նաեւ, որ ձերբակալության ժամանակ ոստիկանական շունը երկու անգամ խածել է նրա ոտքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ