Օգոստոսի 24-ի երեկոյան Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 23-ամյա Գ. Գ-ն ալկոհոլի ազդեցության տակ դանակով վնասներ է հասցրել իրեն եւ վնասելիս իրեն խանգարել փորձող ընկերոջը՝ Գ. Խ-ին: Այնուհետեւ աշխարհի անարդարություններից դժգոհ Գ. Գ.-ն ջարդել է Նոյեմբերյան քաղաքի գերեզմանատան հարեւանությամբ գտնվող «Սուրբ Աննա» եկեղեցու արտաքին լուսավորության լամպերը:
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ Գ. Խ-ն այնտեղ է տեղափոխվել օգոստոսի 24-ին, ժամը 23.15-ին՝ գլխի եւ որովայնի շրջանի կտրած-ծակած վերքերով: Գ. Գ.-ն գլխի ձախ հարականջային շրջանի, որովայնի առաջնային պատի, աջ ազդրի կտրած-ծակած վերքերով նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել օգոստոսի 25-ին, ժամը 00.15-ի սահմաններում: Նրանք բժշկական օգնություն ստանալով՝ հիվանդանոցից դուրս են գրվել :
«Սուրբ Աննա» եկեղեցու արտաքին լուսավորության ջարդված լամպերը փոխարինվել են նորերով: Նոյեմբերյանի ոստիկանությունից տեղեկացանք, որ Գ. Գ.-ն կալանավորված չէ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ