Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սովորաբար գալիս են կեսօրից հետո». Ռոմանտիկ ընթրիք պատրաստելու մասին

Օգոստոս 27,2013 18:34

Ռոմանտիկ ընթրիքի համար հարկավոր չեն ահռելի ծախսեր և մեծ նվերներ. ամենամեծ գրավականը սերն է: Սիրահարները սիրում են միմյանց նվերներ մատուցել և հաճելի երեկո անցկացնել, ինչն ամրապնդում է սիրային հարաբերությունները: Ռոմանտիկ ընթրիքը ևս ապահովում է հաճելի ժամանցը: www.ostrovlubvi.com/ -ը գրում է, թե ինչպես կարելի է ռոմանտիկ ընթրիք կազմակերպել:

1.Ընտրե՛ք հարմար ռեստորան կամ սրճարան. այն պետք է լինի հանգիստ հաստատություն, ապահոված լինի գեղեցիկ, հանգիստ երաժշտությամբ, որը չի խանգարում շփվել: Մինչ ռեստորան այցելելը Ձեր երկրորդ կեսի հետ պայմանավորվեք որևէ այլ վայրում, որպեսզի նա ոչինչ չկռահի:

2. Մինչ այդ հետևե՛ք Ձեր արտաքին տեսքին, հիշե՛ք, որ անուշաբույր օծանելիքը պետք է անպակաս լինի Ձեզանից:

3.Ցանկալի է, որ տղամարդը փողկապ կրի, դա նրան հավելյաl գրավչություն կփոխանցի, իսկ կնոջ պարագայում՝ համեստ շրջազգեստ, որը սակայն էրոտիկայի մասնաբաժին է կրում: Լավ կլինի նաև, որ տղամարդը ծաղիկ, փուչիկ կամ որևէ այլ նվեր մատուցի:

4.Կարող եք նրան համբուրել այնպես, ինչպես երբեք:

5.Ձեր սեղանին պետք է լինեն գինի, ձեր սիրելի ուտեստներից: Ընթրիքի ընթացքում կերակրեք միմյանց. այդ քայլը միշտ էլ էրոտիկ է: Ընթրիքի ընթացքւոմ հաճոյախոսություններ արե՛ք, եթե պարելու հնարավորություն կա՝ միասին պարեք: Ռոմանտիկ ընթրիքի նախաձեռնողը կարող է լինել թե՛ տղան, թե՛ աղջիկը: Պարտադիր չէ, որ այն անցկացվի ռեստորանում: Օրինակ 24-ամյա Անիի խոսքով՝ կարել է բնության գրկում պիկնիկ կազմակերպել. « Զույգը կարող է իր հետ վերցնել անհրաժեշտ բաներ սնվելու համար: Կարող է վերցնել նաև լուսանկարների ալբոմը, եթե իրար հետ կապված այլ փաստաթղթեր էլ ունեն, օրինակ՝ բանաստեղծությունների գիրք և այլն, կարող են տանել և հերթով ընթերցել, հաստատ չեն փոշմանի»: 21-ամյա Նարեկի խոսքով՝ կարելի է գնալ քաղաքից դուրս, այդ դեպքում հաճելի ժաման ապահոված է. «Շատ ավելի լավ կլինի, եթե զույգը գտա լիճ կամ գետափ: Իմ կարծիքով՝ ամբողջ ընթացքում ՝ միասին հաց դնելը, հաց ուտելը, լողալը, հետո շրջելը անմոռանալի հիշողություններ են »: «Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց նաև, թե ինչպես են ռոմանտիկ ընթրիք անցկացնում երևանյան հանգստի և ժամանցի կենտրոններում: Նրանցից մեկի աշխատակից Ռոբերտը մեզ հետ զրույցում ասաց. «Սովորաբար գալիս են կեսօրից հետո, կարևոր չէ քանիսին, համարյա միշտ խնդրում են, որ սեղանին մոմեր և ծաղիկներ լինեն, նաև լավ երաժշտություն, իսկ մնացածը չգիտեմ, իրենց ռոմատիկ երեկոյին ներկա չեմ լինում (ժպտում է,-հեղ.)»: Հարցին, թե սովորաբար ովքեր են ռոմանտիկ ընթրիք նախաձեռնողները, Ռոբերտը պատասխանեց. «Աղջիկներն ու տղաները հավասարապես են սեղաններ պատվիրում, տարբերություն չկա»:

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031