Սոչիում սեպտեմբերի վերջերին կանցկացվի Գեորգի Գարանյանի անվան «Ջազի արքա» փառատոնը, ասված է կազմակերպիչների հաղորդագրության մեջ: Հայտնում է «ՌԻԱ նովոստի» լրատվականը:
Նման նախագծի միտքը ծագել էր հենց ջազմենի մոտ: Երաժշտի հիշատակին նվիրված նախագիծը կյանքի է կոչել Գարանյանի կինը` Նելլի Զակիրովան, իր ընկերների և ամուսնու երկրպագուների հետ: «Ջազի արքա» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2011թ. Մոսկվայում, անցած տարի այն եղել է Գելենջիկում, իսկ այս տարի կանցկացվի Սոչիում` ներդրումային ֆորումի միջազգային մշակութային ծրագրի շրջանակներում:
«Այս տարի փառատոնին կմասնակցեն` հայտնի «The Starr Sisters» եռյակը Ավստրալիայից, հանրահայտ ջազ մեներգիչներ` Ջեյմ Դեյվիսը և Սինթիա Սքոթը ԱՄՆ-ից, վիրտուոզներ Սանյա Կրոյտորը և Լեոնիդ Պտաշկան Իսրայելից, ստեպ պարող հրապուրիչ Պոլինա Բուտկոն (Ռուսաստան), ջազային լեգենդար կիթառահար Ալեքսեյ Կուզնեցովը, «Черный квадрат» տաղանդավոր խումբը Ռուսաստանից և, իհարկե, «Мелодия» նվագախումբը` Գեորգի Գարանյանի Մեծ խումբը», – ասված է հաղորդագրության մեջ:
Ազգությամբ հայ սաքսաֆոնահար, երգահան Գեորգի Գարանյանը մահացել 2010թ.:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ