Պաշտպանի աշխատակազմի միջոցներով օգոստոսի 5-ից Հայաստանի 5 մաքսատներում և անձնագրային անցակետերում (Բավրա, Բագրատաշեն, Գոգավան, Այրում, Մեղրի) տեղադրվել են Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի ցուցանակներ: Տեղեկատվական հոլովակներ են ցուցադրվում նաև Զվարթնոց օդանավակայանի սրահներում:
Այսպես, եթե մաքսատանը խնդիրներ են ծագում Ձեր ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրման, մաքսային արժեքի որոշման, մաքսային վճարների` հարկերի, տուրքերի և վճարների հաշվարկման և գանձման հետ կապված, կամ առանց Ձեր իմացության դրանք զննվում կամ փոփոխության են ենթարկվում, կարող եք ահազանգել Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին:
Եթե դուք փախստական կամ ապաստան հայցող եք և երկիր ապօրինի մուտք գործելու համար պատասխանատվության եք ենթարկվել կամ 72 ժամից ավել եք պահվել հատուկ կացարանում, նույնպես կարող եք ահազանգել Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին:
Օմբուդսմենն իր երախտագիտությունն է հայտնոմ Ազգային անվտանգության խորհրդին՝ սահմանային անցակետերում պաստառների տեղադրման թույլտվություն ստանալու համար և Զվարթնոց օդանավակայանին՝ հոլովակները անվճար հիմունքներով տեղադրելու համար:
Պաշտպանի աշխատակազմ