Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղարը Հայաստանում թեժ աշուն է կանխատեսում

Օգոստոս 27,2013 17:25
rd despanatun

168.am.  Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Վասիլևը, ով այսօր մասնակցում էր «Դեպի Եվրասիական միություն» խորագրով կլոր սեղանին, անդրադարձավ Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագման մտադրությանը:

ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը նշեց, որ մտահոգիչ է ասոցացման համաձայնագրի բովանդակության գաղտնիությունը. «Համաձայնագրի բովանդակությունը ընդհանրապես ոչ մեկը չի տեսել ու կասկածի տակ է առնվում այն հանգամանքը, թե այդ ինչ պայմաններ են ներառված, որ իրենք թաքցնում են հասարակությունից: Չինովնիկներ, դիվանագետներ կան, ովքեր այս առումով սկսկում են ենթադրել, որ համաձայնագրի ստորագրման մեջ կոշտ պայմաններ կան, որոնք ավելի խիստ են դրված, քան նախորդ պետությունների առջև: Ակնհայտ է, որ կան սահմանափակումներ: Սա մեզ մտահոգում է, չնայած հայ հասարակությունը պնդում է, որ երկու կառույցները համատեղելի են, բայց կասկածներ կան հակառակի մասին»,- նշեց նա: Ա. Վասիլևի խոսքով` Հայաստանը համաձայնագրի ստորագրումից հետո բարդություններ կունենա տնտեսական ու բարոյահոգեբանական առումով. «Քաղաքական վեկտորի ընտրության առումով թեժ աշուն է սպասվում: Կարծում եմ` ընտրությունը կկայացվի և կկայցվի ճիշտ»:

 ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031