Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում հայտնվել է հերերի, թե պապաների ահաբեկչական խմբավորում» (Տեսանյութ)

Օգոստոս 27,2013 17:02
PrevPhoto
NextPhoto

Ապօրինություններ թույլ տված ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու պահանջով այսօր մի խումբ ակտիվիստներ ոստիկանության շենքի դիմացից երթով շարժվեցին դեպի գլխավոր դատախազություն:

Մինչ այդ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը դժգոհեց` վերջին շրջանում տարբեր ակցիաների ժամանակ ակտիվիստների նկատմամբ ոստիկանական գործողություններից: Նրա խոսքերով, քաղաքապետարանի դիմաց նստացույցի մասնակիցների, Կոմիտաս 5 հասցեում բողոքի ցույց կատարողների նկատմամբ բռնություններ կիրառելը, նույն մարդուն բազմակի ու առանց իրավական հիմքի բերման ենթարկելն ապօրինի ազատազրկում է. «Հայտնվել է հերերի, թե պապաների կոմիտե ահաբեկչական խմբավորումը, որը նույնիսկ հավաքի մասնակիցների հետ կապ չունեցող անձանց նկատմամբ կիրառում է բռնություններ: Փոխանակ ոստիկանությունը բռնություն կատարածների ուղղությամբ աշխատանքներ կատարի, տեսնում ենք, որ աշխատանքներ են տարվում ակտիվիստների նկատմամբ»:

Ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանն էլ շարունակեց. «Մեզ միշտ բացատրել են` երբ բողոքի ակցիաները ուղղորդում են քաղաքական ուժերը, հարվածում են ուղիղ իշխանությանը` տանելով բռնի իշխանափոխության: Բայց հիմա մենք քաղաքացիական ակտիվիստներ ենք, կուսակցություններ չենք կազմել, ի՞նչն է խնդիրը, որ մեր հանդեպ այսքան բռնություններ են կիրառվել, ի՞նչն է խնդիրը, որ խաղաղ ակցիաները ուղղորդվում են ոստիկանական բռնություններով»:

Նա նաեւ դժգոհեց, որ ոստիկանների հայհոյանքներն ու սեռական բնույթի ոտնձգությունները ակտիվիստների նկատմամբ սկսվել են դեռ «Հարսնաքարի» ակցիաների ժամանակ. «Հիմա տեսնում ենք ավելի բիրտ դրսեւորումներով՝ Կոմիտաս 5 հասցեի ակցիաների ժամանակ: Քաղաքացիները դարձել են իրավատեր, պաշտպանում են իրենց իրավունքները: Մենք մենակ պայքարողներ չենք: Ոստիկանությունը այլեւս չի կարող վախեցնել որեւէ քաղաքացու: Այսուհետեւ պաշտպանված է ցանկացած քաղաքացի, ձեր գործողություններով չեք կարող կասեցնել որեւէ գործընթաց»:

Այնուհետեւ ակտիվիստները շարժվեցին դեպի դատախազություն` «ՀՀ ոստիկանություն, այ քեզ խայտառակություն» կարգախոսով ու «ամոթ» վանկարկելով: Դատախազության դիմաց կարդացին իրենց պահանջները եւ դրանք գրավոր ներկայացրին դատախազություն:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031