Օգոստոսի 27-ին կայացավ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: Հանձնաժողովի համանախագահներ`ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը հանդես եկան ողջույնի խոսքով և շնորհավորեցին միմյանց 10-րդ հոբելյանական նիստի առիթով:
«Արդեն նախօրեին մենք բավականին արդյունավետ աշխատեցինք բոլոր հիմնական կետերի վրա: Հուսով եմ մենք կկարողանանք արդյունավետ կատարել մեր առաքելությունը, և, իհարկե, պետք է նշել, որ մեր հարաբերությունները շատ լավ են եղել և հույս ունեմ, նրանք ավելի կբարելավվեն» ասաց Վահրամ Ավանեսյանը:
Այնուհետև հանձնաժողովի անդամները ամփոփեցին նախորդ տարվա նիստի արձանագրությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման արդյունքները առեւտրատնտեսական համագործակցության վերաբերյալ: Ինչպես նաև քննարկվեց երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրաշրջանառության ծավալների մեծացման, տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները, արդյունաբերական կոոպերացիայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման, լիզինգով բելառուսական տեխնիկայի մատակարարման խնդիրները, ինչպես նաեւ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ոսկեգործության, առողջապահության, գիտության եւ կրթության, մշակույթի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները, Հայաստանի եւ Բելառուսի միջեւ միջմարզային կապերի խորացմանն առնչվող բազմաբնույթ հարցեր:
Նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահները ստորագրեցին համապատասխան արձանագրությունը, որում ամրագրված էին նիստի ընթացքում ընդունված որոշումները:
Կարդացեք նաև
Վահրամ Ավանեսյանը շնորհավորեց բոլորին հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի բարեհաջող ավարտի կապակցությամբ, և հայտարարեց, որ հաջորդ հանձնաժողովի նիստը տեղի կունենա 2014 թվականի երկրորդ կիսամյակում:
Ժամանակի ընթացքում արձանագրության որոշ կետեր կարող են փոփոխվել, այդ իսկ պատճառով այն փակ փաստաթուղթ է: Սակայն արդեն կատարված աշխատանքների մասին տեղեկություններին կարող եք ծանոթանալ հետևյալ աղյուսակներից`
2012-2013թթ կիս. Հայաստանի Հանրապետությունից Բելառուսի Հանրապետություն արտահանված ապրանքների ցանկ
Ապրանքի անվանումը | չ/մ | 2012թ | 2013թ | |||
քանակ | մ. արժեք | քանակ | մ. արժեք | |||
Էթիլային սպիրտ, սպիրտային թուրմ, լիկյոր և այլ սպիրտային ըմպելիք | հազ.լ 100%սպ | 100.8 | 1882.2 | 100.2 | 2454.7 | |
Ադամանդ | կար | 81.9 | 68.6 | 309.4 | 141.8 | |
Դեղամիջոցներ`կշռածրարած | կգ | 938.8 | 92.3 | 571.6 | 81.4 | |
Թանկարժեք մետաղներ կոլոիդային վիճակում ևնրա ամալգամներ | կգ | 72 | 78.1 | |||
Հատած ծաղիկներ և կոկոններ | հազ.հատ | 41.7 | 49.9 | 57.1 | 67.1 | |
Ծիրան, բալ, կեռաս, դեղձ, նեկտարին, սալոր, մամուխ թարմ | տոննա | 18.2 | 13.7 | 74 | 55.3 | |
Համակարգիչներ և դրանց բլոկներ | հատ | 91 | 35.4 | |||
Հողեր ինֆուզորային սիլիկային | տոննա | 140.4 | 106.1 | 39.8 | 31.9 | |
Ջրեր`բնական կամ արհեստական հանքային, գազավորված, չքաղցրացրած; սառույց և ձյուն | հազ.լ | 50.8 | 33.5 | 48.3 | 27.6 | |
Ապրանքի անվանումը | չ/մ | 2012թ | 2013թ | |||
քանակ | մ. արժեք | քանակ | մ. արժեք | |||
Օդաճնշական ռետինե անվադողեր, նոր | հազ. հատ | 27.9 | 2822.7 | 38.5 | 4058.6 | |
Շարժիչային փոխադրամիջոց բեռնափոխադրման համար | հատ | 11 | 7038 | 17 | 4054.4 | |
Նավթ և նավթամթերք` ոչ հում | տոննա | 1044.2 | 1372.1 | |||
Տրակտորներ | հատ | 56 | 1188.6 | 56 | 1077.7 | |
Շարժիչային փոխադրամիջոց հատուկ նշանակության | հատ | 5 | 1056.6 | |||
Դեղամիջոցներ` կշռածրարած | տոննա | 49.8 | 732.2 | 63.5 | 1020.6 | |
Կաթ և սերուցք` խտացրած կամ քաղցրացրած, կաթի փոշի | տոննա | 41.2 | 140 | 160.7 | 783.2 | |
Այլ թուղթ և ստվարաթուղթ ոչ կավճապատ | տոննա | 598.3 | 375.2 | 1113.5 | 695.4 | |
Սոսնձած նրաբատախտակ, նրբատախտակային սալեր և նման նյութեր ծերտավոր փայտանյութից | խմ | 940.9 | 500.2 | 1021.9 | 528.2 | |
Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ