Հայկոն (Հայկ Մարության) ու Մկոն (Մկրտիչ Արզումանյան) «Կարգինի» թիմի նոր նախագծում համատեղ հանդես չեն գա, կլինեն բոլորը, բացի Կարգին Հայկոյից:
Եվ կարծիք կա, թե Կարգին Հայկոյի «մեկուսացնելը» կապված է հատկապես նրա քաղաքացիական ակտիվության հետ, չնայած տարբեր հարցազրույցներում դերասանը հերքել է դա, ասելով, որ մեկը մյուսին չի խանգարում:
Aravot.am-ի հետ զրույցում Կարգին Հայկոն չցանկացավ անդրադառնալ այդ թեմային, ասաց, որ չի ուզում կրկնվել:
Mediamall.am-ին տված հարցազրույցում նա մասնավորապես ասել է. « Շատ մեծ աշխատանք է կատարվել Հայկո-Մկո դուետի կայացման համար: Ահռելի մեծ ջանք է թափվել ստեղծագործական խմբի կողմից՝ պահելու համար այդ դուետը բարձր մակարդակի վրա: Ես շատ եմ ցավում այդ իրավիճակի համար թե որպես դերասան Հայկո, թե որպես այդ ստեղծագործական խմբի ղեկավար»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ իսկ ի՞նչ է մտածում իր այն կոլեգաների մասին, որոնք ակտիվ քաղաքացիներ չեն, Հայկ Մարությանը բազմանշանակ ծիծաղեց, ապա հավելեց. «Միայն բարի մաղթանքներ… Ամեն մեկն իր կյանքն ապրում է այնպես, ինչպես ճիշտ է գտնում, ի՞նչ ասեմ…»:
Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը վերջին շրջանում միշտ մաս է կազմել քաղաքացիական ակցիաների ու համարձակ գրառումներ է կատարել Ֆեյսբուքի իր էջում : Օրինակ, Կոմիտաս 5-ի դեպքերի հետ կապված՝ նա օրերս գրել էր. «Բրավո բնակիչներին՝ պայքարելու համար, դուք անում եք այն, ինչ պարտավոր են անել քաղաքային իշխանությունները»:
Ինչ վերաբերում է իրենց անվայել պահած ոստիկաններին, նրանց մասին էլ Հայկոն հետեւյալ կարծիքն էր հայտնել. «Եթե հայ ոստիկանը իրեն թույլ է տալիս հայ կնոջը հայհոյել, նա ինձ համար դադարում է լինել թե՛ ոստիկան, թե՛ հայ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հայկ Մարության, հարազատս, մինչ այս դեպքերը դու հայ ժողովրդի ամենասիրելի արտիստն ես և
ամենահամակրելի քաղաքացին: Իսկ սրանից հետո եղիր քո ազգի՝ խիղճը, հույսը, հավատը, ինչպիսինը որ այսօր՝ Երվանդ Մանարյանն է: Մեր ժողովուրդը այսօր շատ է զգում Ձեր նման մարդկանց կարիքը:
Աստված բարդ ճամփի վրա ա քեզ դրել,Հայկ.
apsos