Մեկ դար դադարից հետո Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 8-ին տեղի կունենա մկրտության արարողություն: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը:
Ամեն տարի բազմաթիվ հայեր են այցելում Վանի 10-րդ դարի եկեղեցի` պատարագին մասնակցելու, որը տեղի է ունենում տարին մեկ:
Սուրբ Խաչը վերանորոգվել է 2007թ. ու բացվել որպես թանգարան: 2010թ., 95 տարի դադարից հետո, առաջին պատարագն է տրվել այնտեղ:
Այս տարի պատարագի ժամանակ տեղի կունենա նաև մկրտության արարողություն, «Ակօս» թերթի փոխանցմամբ` ասել է Վան նահանգի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մուզաֆեր Աքթունը և հույս հայտնել, որ այս տարի ավելի շատ մարդ կմասնակցի արարողությանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ