Երեկ՝ օգոստոսի 26-ի գիշերը Շահամիրյան փողոցում , «Գրանդ քենդի» ընկերության մոտ թեժ ծեծկռտուք է եղել, որի ժամանակ հնչել են կրակոցներ: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել գիշերը բնակիչների ու «Գրանդ Քենդի» ընկերության անվտանգության աշխատակիցների միջեւ:
Բնակիչներից մեկը NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները բարձր հայհոյանքներով խոսել են, որի պատճառով թաղամասի բնակիչներից մեկը դիտողություն է արել, որ ցածր խոսեն, որպեսզի հայհոյանքները թաղամասով մեկ չհնչեն: Այս զգուշացումը վիրավորել է անվտանգության աշխատակիցներին եւ նրանք վիճաբանության մեջ են մտել երիտասարդի հետ, շարունակվել են հայհոյանքներն ու քաշքշոցը, որին միացել են նաեւ այլ բնակիչներ, վիճաբանությունը թեժացել է ու վերածվել ծեծկռտուքի:
Հենց այդ ժամանակ էլ, ըստ բնակչի, անվտանգության աշխատակցի հրացանից հնչել է կրակոց, որից բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Բնակիչները ահազանգել են ոստիկանություն: Ոստիկանների ժամանելուց հետո բերման են ենթարկվել կռվի մասնակիցները, որոնց թվում եղել են նաեւ ընկերության անվտանգության աշխատակիցները:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև