Բաց նամակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին
Վեհափառ Տե՛ր, ըստ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական Միության տեղեկությունների, Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցներին փորձում են մոլորեցնել որոշ աղանդավորական կազմակերպություններ, որոնք փորձում են օգտվել մարդկանց ծանր վիճակից և առաջարկում են միանալ իրենց շարքերին, որպեսզի նրանք աջակցեն ներգաղթյալներին:
Մեկ դարից ավել սիրիահայ ժողովուրդը ապրել է մուսուլմանական պետության մեջ, բայց չի օտարացել , ընդհակառակը կառուցել է եկեղեցիներ, որպեսզի կարողանա պահի իր հավատը, բայց հետ վերադառնալով Մայր Հայրենիք նրանց սպասում է ապականության փորձը և հարազատ Եկեղեցուց հեռանալու վտանգը:
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը խնդրում է Ձեզ՝ որպես համայն հայության հոգևոր Առաջնորդ ձեռնարկել միջոցներ որպեսզի մեր քույրերը և եղբայրները չգնան սխալ ճանապարհով:
Կարդացեք նաև
Որդիական խոնարհութեամբ մատչինք ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ եւ Սուրբ Աջոյն`
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն