Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Շաքարյանց. «Հայաստանն այն երկրներից է, որ ցանկացած փռշտոց վատ ազդեցություն է թողնում»

Օգոստոս 27,2013 14:39

«Սիրիական ընդդիմությունը պառակտված է»,- այսօր «Արմատ» ակումբում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, ավելացնելով, որ դա չի նշանակում, որ Սիրիայի դեպքում հեշտ զբոսանք է լինելու ու դա պատկերացնում են նաեւ արեւմտյան երկրները:

«Իրանը բազմիցս զգուշացրել է Թուրքիային, թե ինչ կլինի պատերազմում ներքաշվելու պարագայում, երբ թուրքական իշխանությունները մոտ էին Իրանի կողմից միջամտությանը, միշտ զգուշացումներ են եղել եւ թուրքերը միշտ էլ վախեցած են եղել ու նրանք հասկանում են, որ եթե Իրանի հետ բախվեն` ՆԱՏՕ-ն չի փրկի»,- նշեց Շաքարյանցը:

Քաղաքագետի մեկնաբանմամբ` եթե այնուամենայնիվ տարածաշրջանում պատերազմ լինի, դա շատ վատ կանդրադառնա Հայաստանի վրա, որովհետեւ, ըստ նրա, Հայաստանն այն երկրներից է, որ ցանկացած փռշտոց վատ ազդեցություն է թողնում:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շաքյար says:

    Էդ հարցազրույցներից հեռու մնա հանկած վրադ չփռշտան: Քո եփած սուպերը շատ ջրիկ են ջրի տեղ էլ կարելի է օգտագործել:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031