Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թեթեւ մրսածությունը հաճախ կարող է դառնալ ծանր հիվանդությունների պատճառ». թոքաբան

Օգոստոս 27,2013 14:25

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնում էր մրսածության հիմնական պատճառները եւ դրա հնարավոր հետեւանքները:

Թոքաբանի պնդմամբ, մրսածությունը կարող է ունենալ շատ լուրջ հետեւանքներ. «Սովորական մարդը մրսածություն ասելով պատկերացնում է շնչառական ուղիների հիվանդություն, սակայն դա այսպես չէ»:

Անդրանիկ Ոսկանյանն ասում է, որ մրսածության հիմնական պատճառ կարող են հանդիսանալ միջանցիկ քամիները կամ օդի հոսքը. «Այստեղ կա հակասություն: Մարդու համար այդ օդի հոսքը միշտ հաճելի է, սակայն չի պատկերացնում, թե ինչ լուրջ խնդիրներ դա կարող է առաջացնել»:

Թոքաբանի խոսքերով, ֆիզիկայի օրենքները տարածվում են նաեւ բոլոր մարդկանց վրա: Եթե դրսում օդի ջերմաստիճանը 32 աստիճան է, ապա մարդու մարմնի ջերմաստիճանն ավելի բարձր է. «Քամու հոսքը մարդու մարմնին տալիս է սառնության զգացում, այսպիսով՝ դառնալով մի քանի պրոբլեմների առիթ»: Այս դեպքում մարդու երակները կծկվում են, արյունը սկսում է քիչ գալ եւ իմունային համակարգի հնարավորությունները փոքրանում են՝ առաջացնելով բորբոքումներ:

Պարոն Ոսկանյանի կարծիքով, նման բորբոքումներ ավելի շատ լինում են ավելի թույլ, տկար, ավելի շատ ալկոհոլ եւ ծխախոտ օգտագործող անձանց մոտ:

Նա խորհուրդ է տալիս նման հիվանդություններից խուսափելու համար զբաղվել լողով եւ ավելի հաճախ մեկնել քաղաքից դուրս:

Սխալ է համարում այն փաստը, որ ցանկացած տիպի մրսածության դեպքում պետք է օգտագործել դեղորայք. «Չպետք է միանգամից գնել այն միջոցները, որոնք գովազդվում են հեռուստացույցով եւ ընդունել դրանք: Եթե ջերմությունը 38 աստիճանից չի բարձրանում, ապա պետք է սպասել մի քանի օր, այն կիջնի: Չիջնելու դեպքում արդեն պետք է դիմել բժշկի, որն էլ կնշանակի դեղորայքը»:

 Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031