Այսօրվանից Լոռու մարզի Անտառամուտ գյուղում հասանելի կլինեն Orange-ի ձայնային և ինտերնետի ծառայությունները: 19-րդ դարում հիմնադրված այս փոքր գյուղում, որն այսօր ունի մոտ 300 բնակիչ, որևէ օպերատորի կողմից շարժական կապի ցանցով ծածկված չէր: Այսուհետ Orange-ի նոր բազային կայանի գործարկման շնորհիվ Անտառամուտը կունենա ոչ միայն որակյալ շարժական հեռախոսակապ, այլ նաև գերարագ ինտերնետ: Վաղվանից Անտառամուտում կլինի նաև Orange-ի շարժական խանութը, որը թույլ կտա գյուղի բնակիչներին առանց տեղաշարժվելու ձեռք բերել ինչպես հեռախոսակապի ու ինտերնետի բաժանորդագրություն, այլ նաև հեռախոսներ, մոդեմներ, դյուրակիր համակարգիչներ, աքսեսուարներ:
«Այս կայանը պիտի ապահովի արագ կապ ինչպես գյուղի ներսում, այնպես էլ աշխարհի հետ: Orange-ը հպարտ է լինել այն օպերատորը, որը ոչ միայն մատուցում է լավագույն որակը Հայաստանի քաղաքներում, այլ նաև ստեղծում է ժամանակակից հաղորդակցման հնարավորություններ այնպիսի գյուղերում, ինչպիսին Անտառամուտն է», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Հիշեցնենք, որ իր ծառայությունների մեկնարկից հետո 4 տարուց էլ պակաս ժամկետում Orange-ի ծառայություններն այսօր հասանելի են Հայաստանի բնակչության ավելի քան 95%-ին: Ընդ որում Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում Orange-ը կառուցել է մինչև 42 Մբ/վ, իսկ մնացած ծածկույթում՝ 21 Մբ/վ թողունակությամբ ցանց:
Orange-ի քաղաքականությունն է, մշտապես հոգալով ցանցի տեխնիկական բարձր որակի մասին, շարունակել ընդլայնել իր ծառայությունների մատուցումը գյուղական համայքներում՝ ներառյալ այնպիսի բնակավայրեր, որոնք չեն գտնվում ոչ մի օպերատորի ծածկույթում: