Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի համաբուժարան չունեցող 2 թաղամասերում կբացվեն բուժկետեր

Օգոստոս 27,2013 14:06

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 22 համաբուժարանների տնօրենների հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացման և կառուցվածքային բարեփոխումներին առնչվող հարցեր: Դավիթ Օհանյանը նախ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել համաբուժարանների տնօրեններին` <<Երևանյան ամառ-2013>> ծրագրի շրջանակում կազմակերպված անվճար առողջապահական ակցիան բարձր մակարդակով անցկացնելու համար: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ այս ընթացքում ակցիային առնչվող ոչ մի դժգոհություն կամ բողոք քաղաքացիներից չի ստացվել: Ակցիան շարունակվելու է մինչև օգոստոսի 31-ը ներառյալ, սակայն դրանից հետո էլ վիրահատության ուղեգրված բոլոր քաղաքացիները կսպասարկվեն անվճար: Համաբուժարանների տնօրեններին Երևանի քաղաքապետի անունից հանձնարարվել է նաև  նոր ուսումնական տարվա նախօրյակին դպրոցական բուժկետերն ապահովել առաջին անհրաժեշտության դեղորայքով և սարքավորումներով: Դավիթ Օհանյանը տեղեկացրել է, որ Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բնակիչների դիմումներին ընթացք տալով`Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ  և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ թաղամասերում այսուհետ կգործեն բուժկետեր: Անդրադառնալով  գործող համաբուժարանների աշխատանքային պայմաններին և մատուցվող ծառայություններին՝ Երևանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ դրանք այսուհետ էլ կլինեն քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում, քանի որ քաղաքապետարանը որդեգրել է ոլորտի աստիճանական բարեփոխումների քաղաքականություն, ինչն ամրագրված էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրում: Արվելու է հնարավորը բարեկարգ համաբուժարաններում  ավելի որակյալ սպասարկում իրականացնելու համար: Շենքային պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման նպատակով  համագործակցություն է ծավալվելու նաև մասնավոր ընկերությունների հետ: Քաղաքապետի տեղակալի համաբուժարաններ կատարած շրջայցի ընթացքում նկատված թերությունների մասով տեղում տրվել են հանձնարարականներ: Միաժամանակ, Դավիթ Օհանյանը համաբուժարանների տնօրեններին համախմբված և սրտացավ աշխատանքի կոչ է արել` նշելով, որ,  որպես առաջնային բժշկական օղակ,  նրանց կողմից մատուցվող ծառայություններից պետք է գոհ լինեն բոլոր երևանցիները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031