Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Շաքարյանց. «Իրանի կողմը նախապես զգուշացրել է պարոնայք ամերիկացիներին, որ կարմիր գիծը ոչ մեկն իրավունք չունի անցնել»

Օգոստոս 27,2013 14:04

Իրանի զգուշացումն ուղղված ԱՄՆ-ին, եւ Իրանի` ռազմական գործողությունների մեջ ներքաշվելու դեպքում մեր տարածաշրջանի վրա ազդեցությունների մասին այսօր «Արմատ» ակումբում խոսեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Հայտնի է, որ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան իրենց ռազմական նավերը մոտեցրել են Սիրիայի ափերին, Ֆրանսիան հավանական ռազմական հարձակման դեպքում իր մասնակցությունն էլ է հաստատել. Իրանը պաշտոնապես զգուշացրել է ԱՄՆ-ին Սիրիայի կարմիր գիծը չանցնել, այլապես համարժեք պատասխան կստանա:
«Նախ պետք է ուշադրություն դարձնել այն խոսքերին, որ պաշտոնական Թեհրանը հրապարակավ հայտարարեց, որ ԱՄՆ-ն շատ լավ գիտի թե ինչ կարմիր գիծ չի կարող անցնել Սիրիայում: Պարզվում է` երկկողմանի կոնտակտներ Սիրիայի վերաբերյալ վաղուց է տարվել ու Իրանի կողմը նախապես զգուշացրել է պարոնայք ամերիկացիներին, որ ինչ- որ կարմիր գիծ կա, որը ոչ մեկն իրավունք չունի անցնել: Կարմիր գիծը դա բացահայտ ՆԱՏՕ-ական միջամտությունն է»,- ասաց Շաքարյանցը:
Բանախոսի ձեւակերպմամբ, եթե ինչ-որ մեկը կպնի ռուսական բազային, ապա պատասխանն անպայման լինելու է, եւ այն, ինչ երեկ ասուլիսի ժամանակ չի հնչեցրել Լավրովը` մենք էլ իրավունք չունենք խոսել այդ մասին. «Բավական է մի ռուս զինվոր զոհվի, պատասխանը հաստատ չի ուշանա: Եվ ինձ չի թվում, որ այս մասին չի գիտակցում Ամերիկան: Ես շարունակում եմ պնդել, որ գիժ չկա, մանավանդ ՆԱՏՕ-ի կազմում, կարծում եմ իրավիճակը չնայած շատ է սրված, բայց ոչ մեկի մտքով չի անցնի Սիրիայի համար հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ»:
Ըստ Շաքարյանցի`այսօր չկա մի քրդական կազմակերպություն, որը պատերազմում է Ասադի դեմ, բոլորը մի ճամբար են անցել ու ջախջախում են ընդդիմադիր բանակը, օտարերկրյա վարձկաններին:

Եվա ՀԱկՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031