Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ կանեմ, որ Արկադի Տեր-Թադեւոսյանը հարցաքննվի եւ անուններ տա»

Օգոստոս 27,2013 14:16

Արամ Սարգսյանը գտնում է, որ Կոմանդոսը պետք է խոսի կոնկրետ եւ անուններով

Շուշիի եւ Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, օրերս ԳԱԼԱ-ի հետ զրույցում խոսել էր Վազգեն Սարգսյանի սխալների մասին: Նա վստահեցրել էր, որ Վազգեն Սարգսյանն իր շուրջը հավաքել էր այնպիսի խմբավորումներ, որոնք հետո վերացրին իրեն:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում այսպես արձագանքեց այդ քննադատությանը. «Այն մարդիկ, ովքեր գիտեն Վազգեն Սարգսյանին վերացնողներին, պիտի իրենց պարտքը համարեին Հոկտեմբերի 27-ի թե դատավարության ժամանակ, թե անջատված գործի մասով այդ տեսակետն ասելու: Առավել եւս, եթե գեներալ ես, քեզ ազնիվ մարդ ես համարում ու իրավունք ես վերապահում այլոց սխալներից խոսել, չպիտի ինքդ վախենաս, քո խոսքում չպիտի լինի «շրջապատ» բառը: Շրջապատում եղած մարդկանց կոնկրետ անունները պիտի տաս, առավել եւս սպանության մեղադրանք ներկայացնելու դեպքում: Գիտեք` գեներալը միայն զինվորական կոչում չէ: Մարդը կարող է կոչումով զինվոր լինել, բայց հոգով՝ գեներալ»:

Կոմանդոսը նաեւ ասել էր, որ գեներալներ Նորատ Տեր-Գրիգորյանցը, Հրաչ Անդրեասյանը գնացել են Վազգեն Սարգսյանի պատճառով: Արամ Սարգսյանը հերքեց դա. «Երկուսն էլ հրաշալի կարծիք են ունեցել Վազգենի մասին: Ես ոչ մեկի խոսքում` թե մեր տանը՝ հանդիպումների ժամանակ, թե Հայաստան եկած ժամանակ ոչ մի նման բառ չեմ լսել, նրանց հեռուստատեսությամբ հնչած խոսքում էլ չեք գտնի անգամ տոնայնությամբ արտահայտված դժգոհության նշույլ»:

Իսկ այն քննադատությունը, թե Վազգեն Սարգսյանը սիրում էր իրեն գովել, Արամ Սարգսյանի գնահատմամբ՝ ուղղակի չարախոսություն է. «Ես չգիտեմ մեկը, որը կարող էր Վազգեն Սարգսյանի ներկայությամբ նրան Սպարապետ ասել: Ես չգիտեմ դեպք, երբ Վազգեն Սարգսյանը ծնունդ արած լինի, եւ այդ ծնունդին իրեն գոված լինեն: Ես չգիտեմ մեկը, որը կարող էր Վազգեն Սարգսյանի ներկայությամբ Վազգենի կենացը խմել: Նա զզվում էր այն մարդկանցից, ովքեր փորձում էին իրեն գովել: Նման տեսակետ հայտնողներն ընդհանրապես չեն ճանաչել Վազգեն Սարգսյանին: Նույնիսկ տանը ծնողներիս թույլ չէր տալիս իրեն գովել: Ասում էր՝ վերջացրո՛ւ: Ինձ համար դժվար է անցյալով խոսել Վազգենի մասին: Ես չեմ ուզում տարբեր մարդկանց մտքի վարժանքներին պատասխանել, թեեւ պատասխանել կարող եմ: Եվ ի տարբերություն իրենց` փաստարկված ու հիմնավորված, բայց դա խնդիր չեմ համարում: Այս ժողովրդին դա ոչինչ չի տալու: Այս ժողովուրդը Վազգեն Սարգսյանի նկատմամբ իր վերաբերմունքը ձեւավորել է ոչ թե ինչ-որ մեկի խոսքով, այլ Վազգենի գործով, եւ դա արդեն հնարավոր չէ աղավաղել ու նենգափոխել»:

Արամ Սարգսյանը նաեւ հայտարարեց. «Այսօր մեր երկիրը շատ լուրջ խնդիրներ ունի, եւ միանշանակ համարում եմ, որ այդ խնդիրների լուծման բանալիներից մեկը Հոկտեմբերի 27-ի բացահայտումն է: Եթե նոր դատավարություն լինի, ամեն ինչ կանեմ, որ Արկադի Տեր-Թադեւոսյանը հարցաքննվի եւ անուններ տա»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Դատարկ says:

    Դու վարչապետ էլ դարձար չբաշարեցիր պատվիրատուներին՝ որոնց հետ երևի ամեն օր շփվում էիր բացահայտել:

    Հիմա այդ ազնիվ, անմեղ մարդը, աչքի ընկած զորավարը՝ որի շնորհիվ նաև Վազգենը փառաբանվեց դառնալով սպարապետ ու նաև զորավար իր ենթադրություններն է անում նրա մահվան մասին՝ ուզում ես հարցաքննել՝ ճիշտ են ասում որ ամոթն էլ լավ բան է:

    Հարցաքննող էիր երբ որ ձեռքդ հնարավորություն կար վարչապետ եղած ժամանակ իսկական մեղավորներին հարցաքննեիր ոչ թե նրանց ձեռքին սպանությունը կոծկող խաղալիք դառնայիր:

  2. David says:

    ՞…ինչ որ մեկի խոսքով՞: Տո մեկը չկա հարցնի ոնց կարող ես քեզ իրավունք վերապահել նման կերպով արտահայտվել մեծատառով Մարդու, Քաղաքացու և Մեծ Ստրատեգի մասին: Ուր էիր դու, որտեղից եկար, ինչ ես քեզանից ներկայացնում…Վախկոտ տղեն Շուշի չէր կարա ազատագրի ու իր ամբողջ գիտակցական կյանքը մինչև օրս նվիրել Ղարաբաղին: Իսկ անունները երևի թե դու ավելի լավ գիտես քան մեկ ուրիշը, պարզապես վարչապետի աթոռին ՞մի երկու օր՞ նստելուց հետո ամեն ինչ ուրացար…

  3. HM says:

    Հուդան տիրոջը ծախեց 30 արծաթով, իսկ Արմեն Սարգսյանը վարչապետի աթոռով:
    Եւվ հիմա գոռգոռալը, ժողովրդի լեզվավ ասած «կռվից հետո բազուկ ճոճելն է»

  4. Սվետա says:

    էդքան միամիտ է Արամ Սարգսյանը, որ չգիտի, թե ով է սպանել իր եղբորը? Ինքը անուններ չի տալիս, սպասում է, որ ուրիշները տան?

  5. Որպես ՀՀ քաղաքացի,պահանջում եմ,որ այդ պարոնը ավելի հարգալից արտահայտվի,իմ երկրի հերոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի մասին………..,բոլորս էլ գիտենք թե ո՞վ,ո՞վ է:Իսկ ինչու՞ է պարոն Արամ Սարգսյանը նեղվում ճիշտ խոսքից,մանավանդ,որ ինքը այդ անունները շաաաաատ լավ գիտի:Ուզում են իրենց միամիտի տեղ դնեն,ուզում են չդնեն,բայց Կոմանդոսի մասին խոսելիս,թող ավելի ուշադիր արտահայտվեն……….:

  6. Վազգեն says:

    Սարգսյան ընտանիքը կործանարար դեր է ունեցել Հայաստան երկրի ներկա դժբախտ ընթացքի մեջ:
    Վազգենն այլանդակեց պետականության հիմքերն իր վայրագություներով ու ընտրական կեղծիքներով, դուք ինքներդ թքեցիք ձեր եղբոր հիշատակի վրա ու ստանձնեցիք վարչապետությունն ու դուրս վռնդվեցիք 6 ամսից: Ձեր մյուս եղբայրը մարդասպան է:
    Ձեններդ կտրեք ու կողմ քաշվեք, դուք կամանդոսին ոչ միայն դատի տալու, այլ նրա հասցեին բան ասելու ոչ բարոյական, ոչ իրավական հիմքը չունեք:
    Բայց և կուզեի, որ դատի պրոցես սկսվի, որ վազգեն կոչված երևույթը վեր հանվի ու ամբողջովին ներկայացվի անտեղյակ ջահելությանը:

  7. David says:

    Ցավոք սրտի,Վազգենը եղավ ավազակապետության հիմնադիրներից մեկը, կասեի առաջնեկը, ով երկիրը ճորտատիրական, խանական պետության վերածեց։
    Հիմա Արամը խոսում է ժողովրդավարությունից, մեկը հարցնի, բա դու որտեղ էիր, երբ եղբայրդ հակաժողովրդական քայլեր էր կատարում, չթողեց մեծամասնության ձայն ստացած Վազգեն Մանուկյանը երկիրը ղեկավարի, բացեբաց 1996 թ նախագահական ընտրությունները կեղծեց։

  8. Samvel Jeshmaridian, PhD says:

    Mr. (read, Ghachagh) Kocharyan was not the organizer of 10/27/99. He was a tool in the hands of Mr. (read, Yoldash) Heydar Aliyev, who was a typical Red (read, Leninist) terrorist and who had promised something (money plus Gharabagh) to “Ghochagh” (read, vakhkot) Kocharyan. The criminals were trained and brainwashed in the NATO centers, in Turkey, by NATO (read, U.S.) secret agencies. Armenian and Russian secret agencies partially knew about the preparation.

  9. Պրոֆեսոր says:

    Եթե չդավաճանեիր…,չդառնայիր վարչապետ…լսեիր, մնայիր Շիրխանյանի կողքին, ամեն ինչ ուրիշ կերպ կլիներ…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031