ՀՀ Ֆինանսների նախարարության օգոստոսի 23-ի հրապարակած տվյալներով՝ մի շարք կազմակերպություններ համառորեն չեն ուզում անցնել պարտադիր աուդիտ. 941 խոշոր ընկերություններից միայն 642-ն են անցել:
Այդ կազմակերպությունների ցանկում են ՝ «Մուլտի Լեոն», «Գրեյթ Վելլի», «Արմենիա Քամփըր Փրոգրամ», «Մանանա Գրեյն», «Արմենիա Վայն», «Սպայկա», «Միկա Ցեմենտ», «Վալենսիա», «Ցեպելին Արմենիա» ընկերությունները:
«Առավոտի» հետ զրույցում «Արմենիա Քամփըր Փրոգրամ» , «Վալենսիա» և «Ցեպելին Արմենիա» ընկերությունների ներկայացուցիչները հավաստիացրեցին, որ անցել են աուդիտ: Իսկ «Ցեպելին Արմենիա» ընկերության ֆինանսական տնօրեն Սերինե Ալեքսանյանը հավելեց,. «Աուդիտը անցկացրել է «Price Voter-ը», բայց նրանց մենեջերը գործուղման մեջ է, այդ պատճառով դեռ չենք հրապարակել»:
«Սպայկա» ՓԲԸ-ի օֆիս մենեջերը պարզաբանեց, որ աուդիտ անցկացնելու գործընթացը ընթացքի մեջ է:
Կարդացեք նաև
Մինչդեռ «Մանանա Գրեյնը» հրաժարվեց մեկնաբանություններ տալ:
1 մլրդ դրամից ավելի հասույթ կամ ակտիվ ունեցող ընկերությունները պետք է պարտադիր աուդիտ եզրակացությունը ներկայացնեն մինչև հուլիսի 1-ը: Իսկ աուդիտ չանցած ընկերությունները զրկվում են պետական մրցույթներին մասնակցելուց:
Ամի ՉՒՉԱԿՅԱՆ