Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լիբանանահայ գաղութում չունենք բավականաչափ հանդիսատես». Ռոբերտ Առաքելյան

Օգոստոս 27,2013 13:07

«Թատրոնը չի մեռնում Լիբանանում:Թատրոնը զարգանում է, եւ լիբանանահայ հանդիսատեսը չի կտրվում թատրոնից: Այն, ինչ հանդիսատեսը չի գտնում կյանքում, այդ հարցերի պատասխանները փորձում է գտնել թատրոնի ներկայացումներում»,-այս մասին այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց Բեյրութի հայկական մի քանի թատերախմբերի բեմադրիչ, գեղարվեստական ղեկավար, 100-ից ավել բեմադրությունների և շուրջ 30 պիեսների հեղինակ, ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի ասպետ Ռոբերտ Առաքելյանը:

Ըստ բանախոսի, եթե Երեւանում ունենք թատրոններ, որոնք որոշակի ուղղվածություն ունեն, ապա այնտեղ փորձում են բոլոր ժանրերը համատեղ մեկ թատրոնում ներկայացնել: «Մեկ դժվարություն ունենք` բնակչության թիվն է: Լիբանանահայ գաղութում չունենք բավականաչափ հանդիսատես եւ մենք խաղում ենք երկու շաբաթվա ընթացքում վեց-յոթ անգամ եւ ներկայացումը վերջանում է: Եվ, երբ սկսում է ներկայացումը թռիչք ապրել, մենք վերջակետ ենք դնում, սակայն սա մեզ չի ընկճում եւ մենք շարունակում են աշխատել»,-ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ Լիբանանից արտագաղթ չկա, ավելի շատ ներգաղթ է, սակայն նույնիսկ այս պայմաններում հանդիսատեսի պակաս նկատվում է:

«Ներգաղթն այնքան չէ, որ մենք կարողանանք տարիներով խաղալ: Ներգաղթը որքան էլ լինի, մի քանի հարյուր կամ հազար հոգի են եւ այն չի նպաստում, որ տարիներով ներկայացումը խաղաս: Լավագույն ներկայացումն անգամ յոթ անգամից ավելի հնարավոր չէ խաղալ, քանի որ հանդիսատեսը քիչ է»,-ընդգծեց բեմադրիչը, նշելով, որ երիտասարդության շրջանում հոսք դեպի թատրոն մեծ է եւ նկատելի, սակայն որպես մասնագիտություն չեն ընտրում, քանի որ ապագա չեն տեսնում:

Ինչ վերաբերում է լեզվական խնդիրներին, ապա ըստ նրա` լեզվի խնդիր գրեթե չկա: «Արեւմտահայերենով պիեսները Հայաստանում ավելի ընկալելի են, իսկ այնտեղ եթե լեզվի հետ կապված խնդիր էլ կա, ապա մեծ չէ»:

Վերջիններս լիբանանցի հանդիսատեսի համար չեն փորձում խաղալ եւ այս կերպ ծավալել հանդիսատեսի շրջանակը, քանի որ իրենց համար առաջինը խնդիր կլինի լեզուն:

Առաքելյանի փոխանցմամբ`հյուրախաղերի մասնակցում են. եղել են Կիպրոսում, Դամասկոսում, Հալեպում, իսկ Արցախում առայժմ առիթ չի եղել, սակայն իր պիեսներից մեկն է բեմադրվել եւ տիկնիկային թատրոնի թատերացանկում կա:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031