Լրահոս
Օրվա լրահոսը

Մակեյան. Տարբեր էտապներում ընդդիմությունից շատերը խաբել են մարդկանց

Օգոստոս 27,2013 12:58

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որը 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ նույն հարթակում էր կանգնած, այս առնչությամբ մեզ հետ զրույցում ասաց, թե իր համար եւս անհասկանալի է՝ ի՞նչ է ենթադրում «համախմբում» եզրույթը։

«Համախմբումը պետք է ծրագրի շուրջ լինի, առաջադրանքի։ Համախմբման գաղափարը միշտ եղել է քաղաքական մեր դաշտում, բայց այն, ցավոք, եղել է ընտրությունների նախաշեմին։ Եթե հիշենք՝ 2003-ի ժամանակ Գեղամյանին խաղացրին, 2008-ին՝ Արթուրիկին խաղացրին… Բայց միևնույն է, մարդիկ զգում են ընդդիմադիր ուժային կենտրոնը, հասկանում են՝ որտե՞ղ պետք է հավաքվել։ Իսկ հիմա ես չեմ հասկանում՝ ի՞նչ բանաձեւ պետք է ներկայացվի, որ այն էլ մեկ ամսվա ընթացքում ընկալում լինի։ Բարդ է»։

Պ. Մակեյանը հիշեցրեց, որ հետընտրական գործընթացների մեկնարկին զուգահեռ իր կուսակցությունը կանգնել է ժողովրդի կողքին, աջակցել «Նոր Հայաստան» գաղափարին, իսկ օգոստոսի 23-ի համաժողովից հետո, թեև ինքն այդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ներկայացված առաջարկին իր համաձայնությունը տվել է, ընկալման խնդիր է տեսնում «համախմբում» կոչի մեջ. «Մենք այս գաղափարին սկզբունքորեն դեմ չենք, բայց կյանքը ցույց կտա։ Կաջակցենք։ Գուցե Րաֆֆի Հովհաննիսյանը բանաձեւ ունի այս հարցի հետ կապված, եւ հույս ունենք՝ կհրապարակի»։

Մեր հարցին, թե՝ ըստ Ձեզ, «փրկության ճանապարհներ» ասելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ի՞նչ նկատի ունի, արդյոք հասկանալի՞ է այս նպատակը, Պ. Մակեյանը նշեց. «Փրկության գաղափարը ծամված է՝ դեռ Գեղամյանից։ Հայաստանում փրկչի գաղափարը չի աշխատում։ Մարդկանց փրկիչներ պետք չեն, որովհետեւ դրանք միշտ իմիտացիոն են եղել, ու հիմա մարդիկ փրկիչներին այլեւս չեն հավատում։ Փրկությունը ժողովրդի համախմբմամբ պետք է լինի։ ՀՀ-ն, ցավոք, միշտ էլ այս գաղափարի կարիքը ունի, բայց ինչպես կներկայացվի այս ճանապարհը, որ հասարակությունը վերադառնա հրապարակ այսքան հիասթափություններ տեսնելուց հետո՝ ես չեմ կարող ասել։ Ընդդիմությունը այս գաղափարից կարծես հրաժարվեց՝ գնաց «բարգավաճման» ճանապարհով։ Չեմ ուզում անուններ տալ, բայց տարբեր էտապներում ընդդիմությունից շատերը խաբել են մարդկանց»։

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031