Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչ օրս Արգիշտի Կիվիրյանին դատաբժշկի ուղեգիր չեն տվել»

Օգոստոս 27,2013 12:54

Այսօր «Մեդիա» կենտրոնում իրավապաշտպան Արթուր Սաքունցը, խոսելով քաղաքապետարանի եւ Կոմիտասի 5 հասցեում ակտիվիստների հանդեպ ոստիկանների կողմից կիրառված բռնությունների մասին՝ ասաց,, որ ոստիկանները «տեղերը խառնում են», տուժողին տանում են բաժին, ծեծողին պաշտպանում են:

Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ քրգործ է հարուցվել, չնայած տեսագրություններ եւ վկաներ կան, որ նրան հարվածել են, ծեծել են: Հարցին՝ ի՞նչ հիմքեր կան քրգործի համար՝ Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը պատասխանեց. «Իրենք հասկանում են, որ Արգիշտի Կիվիրյանը չպիտի լռեր: Նրանք հարուցեցին քրգործ: Ոստիկանությունը պիտի պատասխան տար, թե ինչու են Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ բռնություն կիրառել, դրա համար այդ հակառակ քայլն արեցին»:

Լուսինե Սահակյանը նաեւ ասաց, որ ոչ ոք չի կարող պատասխանել, թե բնակիչներն ի՞նչ այլ մեթոդով կարող էին իրենց արդարացի պահանջը ներկայացնել, քան ճանապարհը փակելով. «Բոլորը կփաստեն, որ դատարաններն անօրինական որոշումներ են կայացնում: Եթե տվյալ երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մարդն օրինական միջոցներով չի կարող պաշտպանել իր իրավունքները, Սահմանադրորեն մարդն ունի իրավունք հեղափոխություն անելու: Ոստիկանները քաղաքացիական ակտիվիստներին բերման են ենթարկում եւ նույնիսկ իրենք չգիտեն՝ տվյալ մարդը զանցանք կատարե՞լ է , թե՞ ոչ: Իրենց ասում են՝ տարեք՝ տանում են»:

Լուսինե Սահակյանը նաեւ ընդգծեց, որ մինչ օրս Արգիշտի Կիվիրյանին դատաբժշկի ուղեգիր չի տվել: Նա պատմեց, որ երբ դիմում են տարբեր բժիշկների, նրանք արձանագրում են, որ Արգիշտի Կիվիրյանն ունի լուրջ մարմնական վնասվածքներ, ստացել է ուղեղի ցնցում, բայց վախենում են այդ մասին պաշտոնապես ասել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031